ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ջհանգիրյանը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի իր թեկնածուն ունի. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ներկայիս նախագահ Տիգրան Սահակյանի տարիքը մոտ է թոշակային շեմին, եւ արդեն անհրաժեշտություն է առաջացել նոր թեկնածու առաջադրելու:

Ավելին՝ արդեն անգամ թեկնածուի անուն է առաջ քաշվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս Վերաքննիչ քրեական դատարան է գնացել ԲԴԽ նապագահ Գագիկ Ջհանգիրյանը եւ ասել, որ Տիգրան Սահակյանից հետո Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է դառնալու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Սեւակ Համբարձումյանից պարզել, թե արդյոք նրան առաջարկ արվել է, թե ոչ: Ի պատասխան՝ Սեւակ Համբարձումյանը նշեց. «Ոնց կորոշեն, տենց կլինի: Եթե առաջարկություն կանեն, կտեսնեմ: Դժվար է ասել, հիմա՝ այս պահին, դեռ ես պատրաստ չեմ, տեսնենք»: Մենք կհետեւենք զարգացումներին:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular