ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դիմադրություն» շարժման առաջիկա քայլերի և գործողությունների մեջ հնարավոր է լինեն փոփոխություններ. Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Բաղրամյան 26–ում տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորրհդի նիստը, իսկ «Դիմադրություն» շարժումը երթով հասել էր Բաղրամյան պողոտա, որը շրջափակված էր ոստիկանական ուժերով։ Երթից և ելույթներից հետո «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ասուլիս էր հրավիրել Ֆրանսիայի հրապարակում։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման գործողությունները արդյունավետ է համարում, սակայն նշում է, որ մարտավարության խնդիր կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Սաղաթելյանն ասաց, որ շարժման առաջիկա քայլերի և գործողությունների մեջ հնարավոր է լինեն փոփոխություններ:

«Մենք այս 40 օրվա մեջ ամեն ինչ փորձել ենք՝ անհնազանդության ակցիաներ, շենքերի շրջափակում: Այս ամեն ինչը պահելով՝ նաև նոր մոտեցումների խնդիր կա»,-ասաց նա՝ հավելելով, որ շարժումը ակտիվ գործողությունների մեջ է որոշ քայլեր և գործողություններ փոփոխության ենթարկելու նպատակով:

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ իրենք  արկածախնդրության չեն գնալու, քանի որ դա շարժմանը ոչինչ չի տա:

«Մենք շարժումը արդյունավետ կազմակերպելու և իր նպատակին հասցնելու խնդիր ունենք: Կա ձևակերպված նպատակ, և բոլոր քայլերն ու գործողությունները միտված են դրան»,-նշեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular