ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության շենքում հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։
 
«Այս տարի կրկնակի հոբելյան ունենք՝ նշում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության կազմակերպության ստեղծման 20-ամյակը։ Այս հոբելյանական տարում հաճելի է նկատել, որ կորոնավիրուսից հետո վերականգնվում է նախկին դինամիկան։ Հոբելյանը շատ լավ առիթ է վերլուծելու անցած ճանապարհը և ընդգծելու այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք, ինչպես նաև խոսելու թերությունների մասին»,–ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք` Բաղրամյան 26-ում` ՀՀ նախագահի նստավայրում, այսօր անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր են եղել:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular