ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները մահվան եւ քնի միջեւ անսպասելի կապ են բացահայտել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Քնի միջին տեւողությունը ազդում է մարդու կյանքի տեւողության վրա, ընդ որում, բրիտանացի գիտնականների կողմից ուսումնասիրված հարաբերակցությունը ավելի արտահայտված է եղել, քան համարվում էր նախկինում։

Պարզվել է, որ կյանքի տեւողության կրճատմանը կարող է բերել ոչ միայն քնի պակասը, այլեւ՝ ավելցուկը, իսկ բոլորից երկար ապրում են մարդիկ, որոնք օրական մոտ 8 ժամ են քնում։

Լոնդոնի եւ ԱՄՆ–ի Ուորվիքի համալսարանի գիտնականները տեղեկություններ են հավաքել աշխատող մարդկանց եւ նրանց քնի մասին՝ պարզելու, թե ինչու է նրանց կյանքի տեւողությունը կրճատվում։ Բժշկական դիտարկումները իրականացվել են 17 տարիների ընթացքում։ Արդյունքում, բացահայտվել է նշված խնդրի անսպասելի պատճառը, որը կապված է քնի սահմանափակման հետ։ Վիճակագրության համաձայն, օրական 5 ժամ եւ պակաս քնողները շատ ավելի հաճախ էին առնչվում մահվան բերող սիրտ–անոթային խնդիրների հետ։ Իսկ օրական առնվազն 7 ժամ քնող մարդկանց մոտ մահացության ցուցանիշները ցածր էին։

«Մենք պարզեցինք, որ քնին օրական 5 ժամ հատկացնող մարդիկ կրկնակի հաճախ էին մահանում սրտանոթային հիվանդություններից։ Ընդհանուր առմամբ, այս խմբի մոտ մահացության ցուցանիշը 1,7 անգամ ավելի բարձ էր, քան օրական 7 ժամ քնող աշխատակիցների խմբում», – պատմել են բժիշկները։

Անսպասելին այստեղ այն էր, որ մահացության բարձր ցուցանիշ էր արձանագրվել օրական 8 եւ ավելի ժամ քնող մարդկանց մոտ։ Միաժամանակ, նրանց մոտ չէր բացահայտվել սրտանոթային հիվանդությունների հակվածություն, ինչպես օրական 5 ժամ եւ պակաս քնողների մոտ էր։ Գիտնականները առայժմ չեն պարզել՝ ինչո՞վ է բացատրվում այս օրինաչափությունը։

«Մենք դեռ լիովին չենք պատկերացնում, թե ո՞ր կենսաբանական մեխանիզմներն են ընկած մեր հայտնաբերած փոխկապակցվածության հիմքում, սակայն հետազոտության արդյունքները ինքնին խոսում են այն մասին, որ մահճակալին հատկացված ժամանակը ազդու է ձեր կյանքի տեւողության վրա», – նշել են գիտնականները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular