ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր այն մարդիկ, ովքեր սիրում են մեր երկիրը, դառնում են այս իշխանությունների թշնամին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2022 թվականի մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, ով քաղաքացի Իգոր Յուրիի Խաչատուրովն է:

Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Հասարակական գործիչ, դիվանագետ, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի  խոսքով՝ այս իշխանություններն առաջին անգամ չէ, որ թիրախավորել են այդ ընտանիքը.

«Նախ պաշտոնազրկեցին Խաչատուրովի մեծ որդուն, ով բանակային կորպուսի հրամանատար էր, հուլիսյան մարտական գործողությունների ժամանակ աչքի էր ընկել իր հայրենասիրական գործունեությամբ և ռազմական գործում ցուցաբերած սխրանքներով: Կարծում եմ՝ այդ ընտանիքի հայրենասր գործունեությունն այս իշխանությունների համար ուղղակի թիրախ է:

Բոլոր այն մարդիկ, ովքեր սիրում են մեր երկիրը, պատրաստ են պայքարելու մեր երկրի համար, դառնում են այս իշխանությունների թշնամին, որովհետև մեր իշխանությունները ծառայում են թշնամուն: Դրա հետ կապված՝ հիմա հանիրավի, օգտագործելով փոքրիկ պատրվակ, Խաչատուրովի որդուն կալանավորել են: Հիշենք, որ նա առաջին անգամ չէ, որ հայտնվում է ոստիկանության բաժիններում, նրան բազմիցս բերման են ենթարկել: Այսինքն՝ թիրախավորել են և առիթ են փնտրում՝ նրա նկատմամբ այդպիսի ապօրինություններ գործի դնելու համար»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular