ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ական քաղաքապետի քառամյա ձախողումը. ինչո՞ւ հեղափոխությունը չհասավ Արմավիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շարունակելով ներկայացնել այն պաշտոնյաներին, ովքեր ձախողել են իրենց վստահված ոլորտները` այսօր կանդրադառնանք Արմավիրի ՔՊ-ական քաղաքապետ Դավիթ Խուդաթյանին: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել է արդեն հեռավոր թվացող 2018 թվականին:

Խուդաթյանը քաղաքը ժառանգել էր մի իրավիճակում, երբ Արմավիրը թե կենսամակարդակի, թե ներգրավված ներդրումների առումով Հայաստանի առաջատար քաղաքներից մեկն էր: Հեղափոխությունից հետո Արմավիրի մարզում աղքատության մակարդակը կազմել է 32.2 տոկոս, ինչը ընդհանուր վերցրած հանրապետության մասշտաբներով ամենավատ ցուցանիշներից մեկն է:

Համայնքի պաշտոնական կայքում առկա տեղեկություններից էլ կարելի է եզրակացնել, որ վերջին երեք-չորս տարիների ընթացքում Արմավիրը բավական բուռն մշակութային կյանքով է ապրել, անց են կացվել տարատեսակ միջոցառումներ, սակայն ոչ մի խոսք համայնքում կատարած ներդրումների, բացված աշխատատեղերի մասին:

Ինքը` Խուդաթյանն էլ չստեղծելով սեփական քաղաքական պրոդուկտը` ստիպված է հպարտանալ նախկինների առաջ քաշած ծրագրերով: Դիցուք՝  Արմավիր քաղաքում հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ն նախատեսել էր կառուցել աղբի վերամշակման գործարան եւ ջերմոցային տնտեսություն հիմնել: Այդ մասին որոշումը  ընդունվել է և համաձայնությունը կողմերի միջև ձեռք է բերվել դեռևս 2015 թվականին: Աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու համար ընկերությունը 17 մլրդ 490 մլն ՀՀ դրամի չափով (մոտ 37 միլիոն դոլլար) ներդրում պետք է  իրականացներ: 

Քաղաքի լուսավորության խնդիրը իրենք արմավիրցիները այսօր բնավ էլ լուծված չեն համարում: Արմավիր քաղաքի «Լուսավորություն» ՀՈԱԿ-ի աշխատանքների ամենաբեղուն շրջանը թերևս 2016-2018 թվականներն էին, հենց այս ընթացքում են լուսավորվել քաղաքի փողոցների մեծ մասը: 

Ինչ վերաբերվում է Խուդաթյանի երրորդ հաջողությանը՝ ԵՄ-ից գյուղատնտեսությանը աջակցող վարկեր ստանալուն, ապա փաստենք, որ Արմավիր քաղաքում ԵՄ կողմից գյուղատնտեսության աջակցման տարբեր ծրագրեր լայն թափ են ստացել հենց նախկին քաղաքապետի օրոք:

Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ամառային ճամբարներ կազմակերպելու նոու-հաուն նույնպես Խուդաթյանինը չէ, նմանատիպ ճամբարներ Արմավիր քաղաքում քաղաքապետի հանձնարարականով կազմակերպվել են յուրաքանչյուր տարի: 

ՔՊ-ական քաղաքապետի պարծանքի հաջորդ առիթն էլ քաղաքում ջրագծերի փոփոխությունն է և ջրի որակ բարելավումը: Նշենք, որ ջրամատակարարման շարունակական բարելավման նպատակով 2017 թվականից սկսած Արմավիր քաղաքում ուսումնասիրություններ են կատարվել և պարզ էր դարձել, որ առաջնային լուծման ենթակա խնդիր էր ամբողջովին քայքայված վիճակում գտնվող «Արմավիր» ՕԿՋ-ի քլորի սնման խողովակաշարը, որի պատճառով շուրջ 1500 բաժանորդ ստանում էր թերի քլորացված խմելու ջուր: Խնդրի կարգավորման նպատակով տեղադրվել է D=25մմ L=45մ երկարությամբ պոլիէթիլենային խողովակ: Արմավիր քաղաքի բաժանորդները ստանում են նորմերին համապատասխան՝ համային և որակային բարձր հատկանիշներով քլորացված խմելու ջուր դեռևս 2017 թվաականից: 

Ինչպես տեսնում ենք՝ Արմավիրի ՔՊ-ական քաղաքապետը արդյունավետության առումով ոչնչով չի զիջում իր մյուս գործընկերներին, իսկ վերջինիս կողմից քաղաքի շուրջ քառամյա կառավարումը այլ կերպ, քան ձախողված` պարզապես չես անվանի...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular