ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գտնում ենք, որ այն, ինչ մինչև հիմա արել ենք, շատ արդյունավետ էր. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիմա տարբեր ուժերի և անհատների հետ շատ ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ ենք՝ շարժմանը նոր թափ հաղորդելու, այս ձեռքբերումներն արձանագրելուց հետո շարժումն ընդլայնելու ուղղությամբ, հայտարարել է ԱԺ փոխնախագահ, շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։

«Առաջիկայում այս մասին ավելի ծրագրային կխոսենք: Մի բան ես ձեզ բոլորիդ վստահեցնում եմ` որևէ պարագայում, որևէ կերպ նահանջ, հետքայլ չի լինելու:

Պատասխանեմ բոլոր այն խոսակցություններին, որ անընդհատ շրջանառվում են` մարելու, կասեցվելու, հետքայլ անելու մասին։ Չկա այդպիսի բան։ Մեր բոլոր քննարկումները շարժումն ավելի ընդլայնելու, նոր թափ հաղորդելու, բացթողումները շտկելու և ավելի մեծ թափով առաջ գնալու շուրջ են:

Գտնում ենք, որ այն, ինչ մինչև հիմա արել ենք, շատ արդյունավետ էր։ Բայց նաև նոր մարտավարության խնդիր ունենք։ Հետևաբար, այո՛, հնարավոր է մեր քայլերի ու գործողությունների մեջ լինեն փոփոխություններ:

Եթե դուք տեսել եք, այս 40 օրվա ընթացքում մենք ինչ անհրաժեշտ եղել է արել ենք` սկսած հետևողական անհնազանդության ակցիաներից, շենքերը շրջափակելուց, բայց այս ամենը պահելով որոշ քայլեր և գործողություններ փոփոխության ենթարկելու ենք…

Ասել եմ և ասում եմ` Նիկոլին պետք է հեռացնել առանց արյուն։ Ինչքան արյուն նա թափել է հերիք է»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular