ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը տենդագին պատրաստվում է Երևանում արտահերթ ընտրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տվայտանքների մեջ է, տենդագին մտածում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցի շուրջ։ Ընդդիմադիր շարժման թափի նվազումը իշխող ուժին հույս է ներշնչել, թե կարող են արագ հասնել իրենց նպատակին, այն է՝ Երևանի ավագանու ընտրությունները չթողնել 2023 թվականի սեպտեմբեր, այլ արագ լուծել հարցերը։ Ընդդիմությունը, նշենք, իշխանափոխությունից զատ նաև նպատակ ուներ ստուգել իր հնարավորությունները Երևանի ընտրություններից առաջ, պարզել, թե ովքեր կարող են մրցակցել գործող իշխանությունների հետ։

Շարժման օրեցօր մարումը, սակայն, հօդս է ցնդեցրել բազմաթիվ պայմանավորվածություններ և ակնկալիքներ։ Փոխարենը, շտապելու կարիք ունի նաև «Քաղաքացիական պայմանագիրը»։ Մեր տեղեկություններով, գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ոչ մի կերպ չի ցանկանում փոխքաղաքապետի պաշտոնում նշանակել նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, և անընդհատ որևէ պատրվակով հետաձգում է նրա նշանակումը։ Կամա, թե ակամա, նա նաև պատշաճ չի կատարում իր պարտականությունները, և քաղաքում զգալի խնդիրներ են կուտակվել․ վկան՝ ճանապարհների գծանշումների բացակայությունը, աղբահանության վատթար վիճակը։ Այդ ամենն ազդում է գործող վարչախմբի՝ առանց այն էլ ցածր վարկանիշի վրա։

Իրավիճակը նյարդայացնում է նաև նախկին փոխվարչապետին։ Ավինյանը, ով վերջին շրջանում զգալի ռեսուրսներ է ներդրել կուսակցականներին իր կողմը գրավելու, քաղաքում տարբեր, անգամ օրենքի հետ խնդիրներ ունեցողների հետ կապեր հաստատելու առումով, հստակ պատկերացնում է, որ նման կերպ շարունակվելու դեպքում կարող են փոշիանալ կատարված աշխատանքը։ Հատկապես, որ կուսակցության ներսում էլ նրան առանձնապես չեն սիրում, շատերն էլ չեն թաքցնում ընտրություններին նրան խանգարելու իրենց ձգտումները։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, կրկին սկսել են քննարկել Փարաքարը Երևանին միացնելու օրինագիծն առաջ բերելու, այդ կերպ արտահերթ ընտրությունների պատրվակ ստեղծելու, մայրաքաղաքում իշխանությունը վերցնելու համար։ Ըստ ամենայնի, «Քաղպայմանագիրը» հենց այդպես էլ կանի։

Վազգեն Սաղաթելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular