ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե նոյեմբերի 9–ի փաստաթուղթն ամբողջությամբ բացահայտեն, ապա չեմ կարծում, որ ՀՀ ղեկավարը կկարողանա մտնել իր տուն. Մովսես Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչև խաղաղության պայմանագիր չլինի, ոչ մի դելիմիտացիա–դեմարկացիա չի լինելու, աշխարհում այդպես է։ Այս մասին Tert.am-ի տաղավարում՝ «Հարցազրույց Բեթղեհեմ Արաբյանի հետ» հաղորդմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։

Անդրադառնալով դեմարկացիա–դելիմիտացիային`  Մովսես Հակոբյանն ասաց, որ այստեղ խնդիր կա․ փաստաթուղթը հավելված է ունենալու, և իր կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր պատրաստ չեն ստորագրել դա․ «Եվ՝ մինչև խաղաղության պայմանագիր չլինի, ոչ մի դելիմիտացիա–դեմարկացիա չի լինելու»։

Ինչ վերաբերում է  2020–ի նոյեմբերի 9–ի փաստաթղթին ու Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, ապա Մովսես Հակոբյանն ասաց․«Արցախի հարցն ընդհանրապես ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 9–ին՝ ժամը 18։00–ին։ Բանակցություն այդ հարցով չկա, Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ–ում բանակցում են Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով»։

Դիտարկմանը, թե ի՞նչ է նշանակում, որ Արցախի հարցը լուծված է, այսինքն Արցախը չունե՞նք, Մովսես Հակոբյանն ասաց․«Չեմ կարող արտահայտվել, ցավալի է ինձ համար»։

«Նոյեմբերի 9–ի փաստաթուղթը մաս–մաս իրագործվում է և տեղեկացվում, որովհետև փաստաթուղթը շատ վատն է, որովհետև եթե այդ փաստաթուղթն ամբողջությամբ բացահայտեն, ես չեմ կարծում, որ Հայաստանում երկրի ղեկավարը կկարողանա մտնել իրենց տուն»,–ասաց նա։

Մանրամասները` Tert.am-ի տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular