Վասերմանը կոշտ խոսել է Փաշինյանի և նրա «սորոսաբնի» մասին. Գլխատել են այն ամենը ինչ կարողացել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTsargrad.tv-ն գրում է, որռուս քաղաքական և պետական գործիչ Անատոլի Վասերմանը խոսել է Հայաստանում տիրող իրավիճակի և Հայաստանի կառավարության ղեկավարի մասին, որի քաղաքականության դեմ երկրում լայնածավալ բողոքի գործողություններ են տեղի ունենում։ Վասերմանը, մասնավորապես նշել է, որ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը իր կուրատոր Ջորջ Սորոսի հետ «բացառիկ խնամքով գլխատել է Հայաստանի անվտանգության ուժերին»։
«Մարտական փորձ ունեցող բոլոր գեներալներին թոշակի են ուղարկել։ Բոլոր հատուկ ծառայությունների ղեկավարները փոխվել են, ընդ որում փոխարինվել են ոչ կոմպետենտ մարդկանցով»,- նշել է նա։ Վասերմանը այդ կառույցներում տիրող ամբողջ տխուր վիճակը ներկայացնելու համար նշել է, որ եթե անգամ իրեն նշանակեին նման բարձր պաշտոններում, ապա ինքը ավելի լավ կաշխատեր։
«Մարտական փորձ ունեցող բոլոր քաղաքական գործիչները մեղադրվում են ինչ որ անհեթեթությանների մեջ և ենթարկվում են հետաքննության: Նման պայմաններում հաղթելու շանսերն աննշան են։ Հետևաբար, այն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախում և դրա շուրջ, ամենայն հավանականությամբ պետք է վերագրել Շվարցին (Ջորջ Սորոս)»։
Հետաքրքիր է այն, որ իր առցանց ելույթի վերջում Վասերմանը մեկնաբանել է նաև թուրքական քաղաքականությունը: Նրա խոսքով Ռեջեփ Թայիփ Էրդողանը «իրենց (Ռուսաստանին) դեռ շատ դժվարություններ կպատճառի»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը