ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՀՈՒՆԻՍԻ). Փաստաբաններն իրականացրել են մեկօրյա գործադուլ. «Փաստ»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ

ԱՄՆ-ի Հավայան կղզիներ՝ Կամեխամեխի (կղզիների առաջին թագավոր) տոն, Դանիա՝ Թագաժառանգ Հենրիի ծննդյան օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1774-վախճանվել է հասարակական գործիչ Խաչատուր Լազարյանը:

1908-ծնվել է ծագումով հայ՝ գերմանացի խմբավար Ռոլֆ Յակոբը:

1913-ծնվել է խորհրդահայ ճարտարապետ Արմենակ Սարգսյանցը:

1943-ծնվել է ֆրանսահայ հայագետ, հնէաբան Ալեքսանդր Վարդապետյանը:

1964-ծնվել է քանդակագործ Ալեքսանդր Բաբայանը (Բաբունց):

1998-վախճանվել է բանաստեղծ Գևորգ Էմինը:

1999-Հայաստանի վարչապետ է դարձել Վազգեն Սարգսյանը։

2001-Լոնդոնում կայացել է Սուրբ Եղիշե եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:

2003-ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը» և ՀՅԴ-ն նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրում ստորագրել են քաղաքական կոալիցիայի հուշագիր:

2004- «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

2008-Հայաստանի խորհրդարանը Կենտրոնական բանկի նախագահ է ընտրել Արթուր Ջավադյանին, որի թեկնածությունն առաջադրել էր Հայաստանի նախագահը:

2009- տեղի է ունեցել նորանկախ Հայաստանի պատմության մեջ մայրաքաղաքի առաջին ընտրված քաղաքապետի՝ Գագիկ Բեգլարյանի երդման հանդիսավոր արարողությունը:

2012-փաստաբաններն իրականացրել են մեկօրյա գործադուլ՝ ի նշան Վճռաբեկ դատարանի գործունեության դեմ բողոքի:

2018- Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն արգելվել է:

2019-Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

ԱՇԽԱՐՀ

1125-խաչակիրները պարտության են մատնել սելջուկներին Ազազեի ճակատամարտում:

1496– Քրիստափոր Կոլումբոսը ավարտել է իր երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը: Իսպանիայում նա հայտարարել է, որ գտել է Ասիական մայրցամաքը, բայց իրականում Կոլումբոսը հասել էր Կուբա կղզի:

1580– իսպանացի կոնկիստադորները հիմնել են Բուենոս Այրեսը:

1742- Բենջամին Ֆրանկլինը հայտնագործել է տնտեսող վառարանը:

1770– ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնագործել է կորալ յան Մեծ արգելախութը:

1864– ծնվել է գերմանացի նշանավոր երգահան և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսը:

1898-Չինաստանում հայտարարվել է «100-օրյա բարեփոխման» սկիզբը:

1910– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ օվկիանոսագետ և ճանապարհորդ Ժակ Իվ Կուստոն՝ ակվալանգի հայտնագործողը:

1930-ամերիկացի կենսաբան Ուիլ յամ Բիբը և ինժեներ Օտիս Բարտոնը իրենց ստեղծած բատիսկաֆով օվկիանոսի ջրերում խորացել են 400 մետր:

1940-Նոր Զելանդիան, Ավստրալիան և Հարավաֆրիկյան միությունը պատերազմ են հայտարարել Իտալիային:

1963– Սայգոնում ինքնահրկիզվել է բուդդիստ կրոնավոր Տհիտ Կուանգ Դիկը:

1965– Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը «Բիթլզ» խմբի անդամներին պարգևատրել է Բրիտանական Կայսրության շքանշանով:

1973-Լիբիայում ազգայնացվել են ամերիկյան նավթային ընկերությունները:

1975-արտահանվել է առաջին նավթը Հյուսիսային ծովում:

1992-Ռուսաստանում ընդունվել է վաուչերային սեփականաշնորհման ծրագիրը:

1996-Մոսկվայի մետրոպոլիտենի «Տուլա» կայարանի գնացքում իրականացվել է ահաբեկչական պայթյուն:

2010-Կիրգիզիայի Օշի նահանգում տեղի ունեցած գիշերային անկարգությունների արդյունքում զոհվել է 26 և վիրավորվել մոտավորապես 150 քաղաքացի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular