ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը փորձում է ինքն իրեն ոգևորել և առաջ գնալ. Սուրեն Պարսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մոտենում է գյուղմթերքի արտահանման շրջանը: Նախորդ տարի Հայաստանից մոտ 215 հազար տոննա գյուղմթերք է արտահանվել, որն աննախադեպ բարձր ցուցանիշ էր:

1or.am-ը տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ զրույցում փորձել է պարզել, թե այս տարի գյուղմթերքի արտահանման ինչպիսի հնարավորություններ կան Հայսատանում.

«Մենք բավականին մեծ խնդիրներ ունենք դեպի Ռուսաստան արտահանման հետ կապված՝ լոգիստիկ խնդիրներ, ռուբլու փոխարժեքն է նախորդ տարվա համեմատ բավականին ցածր, ռուսաստանցիների վճարունակությունն է բավականին ցածր: Եթե Կառավարությունը չկարողացավ գյուղմթերքի արտահանումն ապահովել, ապա նրանց այդ լավատեսական սպասումները քիչ հավանական է, որ կգրանցվեն:

Հիմա ժամանակը ցույց կտա՝ Հայաստանն արդյոք ի վիճակի է այդքան գյուղմթերք արտահանել, ինչը քիչ հավանական է այս պահին, քանի որ մեր գյուղատնտեսության ոլորտն անկում է գրանցել. այս տարի՝ 5.4 տոկոս անկում ունենք արդեն: Այս պայմաններում գյուղմթերքի արտահանման աճ, նաև այս խնդիրների պայմաններում, անիրատեսական է»:

Տնտեսագետի խոսքով՝ Կառավարության առջև հիմնական խնդիրն այս կարճաժամկետ փուլում պետք է գյուղմթերքի արտահանումը լինի.

«Հիմա Կառավարությունը փորձում է ինքն իրեն ոգևորել և առաջ գնալ, բայց չի պատկերացնում, որ բավականին մեծ խնդիրներ կան գյուղմթերքի մասով, որոնք, եթե չկարողանանք լուծել, ապա այս տարվա իրենց աշխատանքային փաստաթղթերի 3.7 տոկոս տնտեսական աճն էլ չեն կարողանալու ապահովել»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular