Հայաստանը Թուրքիայում հանգստանալու այլընտրանք է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ7info.ru-ն գրում է, որ ամառային հանգստի սեզոնը բացվել է։ Ինչ որ մեկն արդեն հավաքում է ճամպրուկները, բայց ինչ որ մեկի համար արձակուրդ գնալու հարցը դառնում է «մղձավանջ»։ Շատ ուղղություններ փակ են հայտնի պատճառներով: Սևծովյան հանգստավայրերը «տապ» են խոստանում ուղիղ և փոխաբերական իմաստով։
Այս իրավիճակում Հայաստան մեկնելը կարելի է համարել հիանալի այլընտրանք։ Նախ՝ այն ավելի քան 700 տարուց ավելի պատմական անցյալ ունեցող երկիր է։ Զարմանալի վանքերը, հնագիտական գտածոները, հայտնագործությունները կուրախացնեն ուսումնական էքսկուրսիաների սիրահարներին:
Քաղցրահամ Սևանա լիճը, որը ծովի չափ մեծ է, այլընտրանքային փոխարինող կլինի ծովափնյա հանգստի համար։ Հյուրանոցներն աշխատում են համաշխարհային զբոսաշրջության մեջ ընդունված սննդի բոլոր համակարգերով։ Կարելի է շրջագայություններ վերցնել երեխաների համար անիմացիոն ծրագրերով: Իսկ լեռներն ու լեռնային օդը որպես անվճար օզոնային թերապիա են ներառված: Հայաստանի հանքային ջրերը անհիշելի ժամանակներից հայտնի են եղել իրենց բուժիչ հատկություններով, այնպես որ կարելի է ոչ միայն լողալ և արևի լոգանքներ ընդունել, այ նալ նաև բուժել լյարդը։
Զբոսաշրջության ոլորտի հեղինակավոր փորձագետ, Mk-Travel-ի տնօրեն Մարիա Կոկորինան հաստատում է վերոնշյալ թեզերը և ավելացրել.
— Հայաստանում հանգստանալու անվիճելի առավելություններից մեկն այն է, որ այդ երկիր մուտքը հնարավոր է ռուսական անձնագրով։ Լոյալ գները, հյուրընկալ բնակիչները և լեզվական խոչընդոտի բացակայությունը ձեր հանգիստն այդ երկրում կդարձնեն հարմարավետ և հաճելի:
Հայաստանի մայրաքաղաք Երևանը՝ Արարատ լեռը նայող վարդագույն քաղաքը, անտարբեր չի թողնի ոչ մեկին։
Հայկական կոնյակի մասին շատ բանաստեղծություններ են գրվել, իսկ այդ երկրի խոհանոցը հարուստ է ոչ միայն մսային ու բանջարեղենային խորտիկներով, այլ նաև ձկան համեղ ուտեստներով։ Նուռը` որպես այդ երկրի խորհրդանիշ, առկա է հյութերի, սոուսների, աղանդերի և մրգային գինիների տեսքով:
Այդ երկիրը շատերի պարտադիր այցելությունների ցանկում է, և նույնը խորհուրդ է տրվում բոլորին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը