ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իլոն Մասկի արևային կայանները տեղադրվել են Բորոդյանկա բնակավայրի հիվանդանոցում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Aif.ua-ն գրում է, որ Իլոն Մասկի արևային կայանները տեղադրվել են Բորոդյանկա բնակավայրի հիվանդանոցում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի թվային փոխակերպումների նախարար Միխայիլ Ֆեդորովը: «Ռուսների կողմից առավել տուժված ապաօկուպացված տարածքներում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան, իսկ Tesla Powerwall կայանները էլեկտրաէներգիայի անջատումների ժամանակ ապահովում են պահեստային էներգիայի պաշար»,- ասել է նախարարը։

Բորոդյանկայի առողջության առաջնային պահպանման կենտրոնում 13,9 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներ են տեղադրվել։ Ինչպես գիտեք, արևային կայանն ի վիճակի է ամենաքիչը մեկ օրով ապահովել հաստատությունը էլեկտրականությամբ։ Կիևի շրջանի այլ կարևոր վայրերում ևս նախատեսվում է նմանատիպ այլընտրանքային էներգիայի կայաններ տեղադրել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իլոն Մասկը Ուկրաինային է հանձնել Tesla Powerwall արևային կայաններ։ Դրանք տրվել են Բորոդյանկայի և Իրպինի առողջապահական հիմնարկություններին։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular