Նախատեսվում է ԱՊՀ երկրներ ուղարկել Նովոսիբիրսկի «Վեկտոր»-ի մշակած կապիկների ծաղիկի ՊՇՌ թեստերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆSobaka.ru-ն գրում է, որ Ռոսպոտրեբնադզորը պատրաստ է ԱՊՀ երկրներ ուղարկել կապիկների ծաղիկի ՊՇՌ ախտորոշման թեստեր, որոնք մշակվել են Նովոսիբիրսկի վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» գիտական կենտրոնի կողմից։ Այս մասին ասել է գերատեսչության ներկայացուցիչը սանիտարական պաշտպանության համակարգող խորհրդի արտահերթ նիստում, որին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչները։
«Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել ԱՊՀ-ի գործընկերներին և մատակարարել Վեկտորի հետազոտական կենտրոնում մշակված կապիկների ՊՇՌ ախտորոշման վերջին թեստերը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում համաճարակաբանական իրավիճակի և վարակի ներմուծումը կանխելու համար ձեռնարկված միջոցառումների շուրջ»,- ասվում է գործակալության կայքում։
Ավելի վաղ «Վեկտորը» պատրաստել էր թեստային փաթեթներ կապիկի ծաղիկի կասկածով քաղաքացիների ՊՇՌ թեստավորման համար թեստեր Ռուսաստանի մարզեր ուղարկելու համար։ Առաջնային ախտորոշումը թեստային համակարգերի միջոցով կիրականացվի Ռոսպոտրեբնադզորի 20 կազմակերպությունների հիման վրա։ Բացի այդ, խորհրդի նիստում որոշվել է մշակել շարժական լաբորատորիաների կիրառմամբ վարժանքների կազմակերպման մեթոդական առաջարկություններ, ինչպես նաև ձևավորել ԱՊՀ երկրների մասնագիտացված հաստատությունների այն մասնագետների ռեեստր, որոնք ունեն համաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատելու փորձ: Նշենք, որ Ռուսաստանում և ԱՊՀ-ում մարդկանց մոտ կապիկների ծաղիկի դեպքեր այս պահին չեն գրանցվել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը