ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոլարի փոխարժեքի անկումը կարող է իշխանության դեմ լուրջ խռովության վերաճել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դոլարի փոխարժեքը Հայաստանում նվազում է կտրուկ տեմպերով, միայն երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է մոտ հինգ դրամով։ Փոխանակման կետերը ԱՄՆ մեկ դոլարն այսօր գնում են միջինը 412 դրամով։ Նվազում է նաև եվրոյի փոխարժեքը, փոխարենը՝ կայուն է ռուսական ռուբլին։ Դոլարի փոխարժեքի նվազումը լրջորեն հարվածում է ոչ միայն արտերկրից տրանսֆերտներ ստացող քաղաքացիներին, արտահանողներին, այլև ՏՏ ոլորտին՝ ամբողջությամբ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գրեթե ամբողջությամբ է նստած դոլարի վրա և ամենաշատն է տուժում։ Այդ ոլորտը զբաղված է աութսորսինգով, պատվերները ստանում է արտերկրից՝ դոլարով, և աշխատավարձերն էլ, հետևաբար, ստանում են դոլարով կամ օրվա կուրսին համարժեք դրամով։ Ուստի, փոխարժեքի նվազումը զգալի ազդել է ոլորտի աշխատողների եկամուտների վրա։

ՏՏ ոլորտի աշխատակիցները սովորաբար համարվում են ապոլիտիկ, ոչ ակտիվ քաղաքական հարցերում, պայքարի են դուրս գալիս միայն այն դեպքում, երբ պետությունն ուղղակիորեն հարվածում է նրանց գրպանին։ Հիշենք, թեկուզ, «Դեմ եմ» շարժումը, երբ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ բողոքը բավական լայն տարածում ստացավ, իսկ առաջին շարքերում հենց ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն էին։ Այժմ, երբ դոլարի փոխարժեքը նվազում է, իսկ պետությւոնը հստակ բացատրություն չունի ստեղծված իրավիճակին, լուրջ դժգոհություն է հասունանում ՏՏ ոլորտում, որը կարող է վերաճել բողոքի լայն ալիքի։

Մեր զրուցակիցները կարծում են, թե գործադիր իշխանությունը, Կենտրոնական բանկը անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում՝ բնակչության շահերը պաշտպանելու առումով, ընդհակառակը, աջակցում են օլիգարխիկ խավերին, որոնք զբաղված են էժան դոլարի սպեկուլյացիաներով, բնակչության ձեռքից մեծ քանակությամբ դոլար գնելով և Հայաստանից դուրս բերելով։ Ըստ էության, այս դժգոհությունը կարող է ընդհուպ հանգեցնել ՏՏ ոլորտի աշխատակիցների՝ փողոց դուրս գալուն և ընդդիմության շարքերը համալրելուն։ Իսկ դա լուրջ հարված կլինի փաշինյանական վարչախմբին։

Վազգեն Սաղաթելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular