ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զիդանը ՊՍԺ-ում կդառնա ամենաբարձր վարձատրությամբ մարզիչն աշխարհում

ՍՊՈՐՏ

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այս ամիս կգլխավորի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն՝ կնքելով երեք տարվա պայմանագիր, հաղորդում է Mundo Deportivo-ն։

49-ամյա ֆրանսիացի մասնագետը կփոխարինի արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին եւ կդառնա ամենաբարձր վարձատրությամբ մարզիչն աշխարհում։ Զիդանի տարեկան աշխատավարձը կկազմի 25 միլիոն եվրո։

ՊՍԺ-ն համաձայնել է նաեւ Զիդանին տալ ակումբում եւ Ֆրանսիայի հավաքականում գլխավոր մարզիչի աշխատանքը համատեղելու հնարավորություն, եթե այս տարի Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո առաջարկ լինի ազգային թիմից, որն այժմ գլխավորում է Դիդիե Դեշամը։

Զինեդին Զիդանը Մադրիդի «Ռեալում» աշխատել է 2016-2018-ին եւ 2019-2021-ին՝ նվաճելով 11 տիտղոս, այդ թվում Չեմպիոնների լիգայի 3 գավաթ, Իսպանիայի 2 չեմպիոնական տիտղոս։ Արդեն մեկ տարի նա առանց մարզչական աշխատանքի է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular