ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Իրանը «վտանգավոր մոտ է» միջուկային զենք ստեղծելուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կարծում է, որ Իրանը ուրանը հարստացնում է «աննախադեպ արագությամբ», հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իրանը ուրանը հարստացնում է աննախադեպ արագությամբ և վտանգավոր աստիճանի մոտ է միջուկային զենք ձեռք բերելուն։ Առանց Արևմուտքի ճնշման Իրանում իսլամական ռեժիմը կարող է շատ շուտով միջուկային ռումբ ստանալ։ Աշխարհը պետք է ամուր դիրքորոշում որդեգրի և ասի իսլամական ռեժիմին՝ չկա միջուկային զենք, չկա պատժամիջոց։ Իրանական միջուկային ծրագիրը կանգ չի առնի, մինչև այն չկանգնեցնեն»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը բրիտանական Telegraph թերթին:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանն արագացրել Է ուրանի հարստացման համար նոր սերնդի ցենտրիֆուգների արտադրությունն ու տեղադրումը, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է երկրում գտնվող օբյեկտներից նրա տեսախցիկներից 27-ը ապամոնտաժելու մտադրության մասին:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին` Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր, որը պատժամիջոցների չեղարկում էր ենթադրում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։
 
2018 թվականի մայիսին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց դուրս գալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից և վերականգնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում փուլ առ փուլ իր պարտավորությունների կրճատման մասին` հրաժարվելով սահմանափակումներից միջուկային ուսումնասիրությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի հարցում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular