ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք պատմաբան Փերինչեքը Անկարային հորդորել է ՆԱՏՕ-ն փոխել ՀԱՊԿ-ի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Riafan.ru-ն գրում է, որ Թուրքիայի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մոտ ապագայում կարող է արդիական դառնալ։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է թուրք պատմաբան Մեհմեդ Փերինչեքը։ Նրա խոսքով ժամանակն է, որ մերձավորարևելյան երկիրը դուրս գա ՆԱՏՕ-ից։ Նման համապատասխան հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ TVP World-ի եթերում Մերձավոր Արևելքի համաժողովի նախագահ Դենիել Փայփսը Թուրքիային ՆԱՏՕ-ի դաշինքից հանելու կարծիք է հայտնել կապված  Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ մտնելու դիրքորոշման համար։

Անկարան համաձայն չէ քրդական խնդրի վերաբերյալ Ստոկհոլմի և Հելսինկիի դիրքորոշման հետ, ինչի կապակցությամբ արգելափակել է հյուսիսային այդ երկու երկրների ռազմական բլոկի մեջ մտնելու բանակցությունները։ Փերինչեքի խոսքով, ԱՄՆ-ը Սիրիայում աջակցում է  Թուրքիայում արգելված քրդական խմբավորումներին և ուժեղացնում է հակաթուրքական բլոկը Արևելյան Միջերկրական ծովում։

«Թուրքիայի ապագան ՆԱՏՕ-ում չէ, այնտեղ Անկարան չի կարող ապահովել իր անվտանգությունը, տնտեսական աճը։ Պետք է նայել Եվրասիային, Ռուսաստանին, Չինաստանին, Սիրիային, Ադրբեջանին։ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությամբ սկիզբ է դրվել Թուրքիայի նկատմամբ Արևմուտքի վերահսկողության գործընթացին։ ՆԱՏՕ-ին անդամակցելը Թուրքիային բացի վնասից ոչինչ չի տվել»,- ասել է նա:

Ինչպես նշել է փորձագետը, Հյուսիսատլանտյան դաշինքից հանրապետության դուրս գալուց հետո Անկարան պատրաստ կլինի ռազմական բլոկ կազմակերպել եվրասիական պետությունների հետ` զարգացնելով համագործակցությունն այդ ուղղությամբ։ Պատմաբանը հավելել է, որ ՆԱՏՕ-ի գործունեությունն ուղղված է պատերազմներ հրահրելուն ու աշխարհը պառակտելուն, ուստի Թուրքիան պետք է մտածի ՀԱՊԿ-ին կամ մեկ այլ նոր կազմակերպության անդամակցության մասին։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը ձևավորվել է 2002 թվականի մայիսի 14-ին։ Այն ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Կազմակերպության հիմնական խնդիրներն են աջակցությունը միջազգային և տարածաշրջանային կայունությանը, նրա յուրաքանչյուր անդամի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հավաքական պաշտպանությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular