ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Netflix-ը պաշտոնապես հայտարարել է «Կաղամարի խաղը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի ստեղծման մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Հարավկորեական հանրահայտ «Կաղամարի խաղը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի սցենարը մշակման փուլում է։ Այս մասին ասվում է ռեժիսոր Հվան Ջոն Հյոքի նամակում, որը կիրակի՝ հունիսի 12-ին, հրապարակվել է ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայության պաշտոնական կայքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ռեժիսորի խոսքով՝ եթեր են վերադառնալու առաջին եթերաշրջանի գլխավոր հերոսն ու նրա հակառակորդը։ Բացի այդ, հեռուստադիտողի դատին կներկայացվեն նաև մի շարք նոր կերպարներ։

Առայժմ չի նշվում, թե հեռուստասերիալի նոր եթերաշրջանը երբ եթեր դուրս կգա։

Հիշեցնենք, որ «Կաղամարի խաղը», որը պատմում է գոյատևման դաժան խաղերի մասին, դարձել է Netflix-ի պատմության ընթացքում ամենահանրաճանաչ հեռուստասերիալը։ Այն եթեր է դուրս եկել 2021 թվականի սեպտեմբերի 17-ին։ Թողարկումից հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում հեռուստադիտողներն ավելի քան 1,65 միլիարդ ժամ են հատկացրել սերիալի դիտմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular