ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանկային համակարգում վատագույն ավանդույթները շարունակվում են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի բանկային համակարգում վատագույն ավանդույթները շարունակվում են: Մեկ ամսից ավելի բանկերը հրաժարվում են վճարել արտարժույթով ստացվող փոխանցումները այն ստացող անձանց։ Փոխարենը պարտադրում են օրենքի խախտմամբ անպայման գումարը վերցնել դրամով։

Մեկ այլ հանգամանք ևս, մեր տեղեկությունների համաձայն, բանկերը նաև հրաժարվում են դոլար վաճառել Հայաստանի բնակիչներին և օտարերկրացիներին։ Դոլարի փոխարժեքի նվազմանը զուգահեռ՝ տարօրինակ մի հանգամանք է նկատվում՝ բանկերում փոխանակման փոխարժեքը հատկապես վաճառքի մասով, շատ ավելի ցածր է, քան փոխանակման կետերում, ինչը մինչդեռ սովորաբար հակառակն է եղել։

Ըստ էության, հայաստանյան մի շարք բանկեր, հատկապես «Հայէկոնոմբանկը», հրաժարվում են թե՛ դոլար վաճառել, թե՛ նաև արտարժույթով վճարել փոխանցումները։ Բնականաբար պաշտոնական որևէ տեղեկատվություն այդ մասով չի տրվում, քանի որ դա օրենքի կոպիտ խախտում է։ Հայաստանի Կենտրոնական բանկն էլ միացել է այս խրախճանքին և որևէ կերպ չի զսպում օլիգարխիկ շրջանակների հետ կապ ունեցող բանկերի նման վարքը, հատկապես իշխանական թիվ մեկ օլիգարխ՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ կապված «Հայէկոնոմբանկի» դեպքում, վերջին շրջանում լուրջ դժգոհություններ են ներկայացվել, սակայն որևէ կերպ Կենտրոնական բանկը ոչ միայն չի միջամտել, այլև հրաժարվել է պաշտոնապես որևէ պարզաբանում ներկայացնել իրավիճակին։

Ի վերջո, Հայաստանը փոքր երկիր է, իսկ բնակչության զգալի մասն էլ գումար է ստանում արտասահմանից, և տեղեկատվությունը անհնար է երկար ժամանակ գաղտնի պահել, ինչ-որ պահի Կենտրոնական բանկը ստիպված կլինի պարզաբանում տալ, կամ էլ բանկերին պարտադրի գումարները վճարելու արտարժույթով։ Իսկ մինչ այդ հայաստանյան մի շարք բանկեր կհասցնեն հանրության ձեռքից հավաքել էժան դոլարը և ահռելի գերշահույթներ ստանալ։ Արդյունքում ինչպես միշտ տուժելու է Հայաստանի շարքային քաղաքացին։

Գարիկ Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular