ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայրամովը խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլահ Շահիդի հետ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Հանդիպման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած «քայլերը»։

Բայրամովի խոսքով, Ադրբեջանը կշարունակի «ջանքերը» բոլոր կարևոր ոլորտներում՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար, ներառյալ ապագա խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սահմանազատումը, բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը և այլ հարցեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular