ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մշակույթը՝ սահմանին. «Վերածնունդ» պարային համույթի սաները հանրապետական փառատոնին արժանացան պատվոգրերի և մրցանակի

ՄՇԱԿՈՒՅԹ

Երեկ Դիլիջանում «Լինա» Մշակութային Կենտրոնի կողմից կազմակերպված «Արվեստի կամուրջ» հանրապետական համերգ-փառատոնին Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի «Վերածնունդ» պարային համույթի սաներն արժանացան պատվոգրերի և մրցանակի:

Բաց փառատոնին մասնակցում էին պարային համույթներ հանրապետության տարբեր մարզերից: Նոյեմբերյանի տարածաշրջանը ներկայացնում էին Ոսկեպարի, Ջուջևանի և Նոյեմբերյանի խմբերը:

 «Վերածնունդ» պարային համույթը փառատոնին մասնակցեց տարիքային երեք խմբերով: Համույթի գեղարվեստական ղեկավար Ինեսա Ասատրյանի խոսքով՝ նմանատիպ միջոցառումներն օգնում են երեխաներին սովորելու մեծ բեմերին և իրենց ավելի ինքնավստահ զգալու.

«Մենք հրաշալի օր անցկացրինք, երեխաների համար հետաքրքիր էքսկուրսիա ստացվեց: Մենք աշխատում ենք հնարավորության դեպքում բաց չթողնել նմանատիպ միջացառումներից ստացած հրավերները, քանի որ դրանք երեխաներին ավելի են ոգևորում. ի վերջո, մեծ բեմում պարելու էմոցիաներն ավելի վառ ու տպավորիչ են: Իմ սաները շատ անկաշկանդ էին զգում բեմի վրա, ինչը մեր բազմաթիվ փորձերի, քրտնաջան պարապմունքների արդյունքն է:

Փառատոնը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված, ինչի համար շնորհակալությունս եմ հայտնում կազմակերպիչներին»,- 1or.am-ի հետ զրույցում նշում է Ինեսան:

Նոյեմբերյանի Մշակույթի տնօրեն Սոնյա Զուրաբյանը նույնպես փաստում է՝ փոքրիկ պարուհիների համար նմանատիպ միջոցառումներին մասնակցությունը շատ կարևոր է.

«Շատ ուրախ եմ, որ կենտրոնի աշխատակիցների պրպտուն ջանքերի շնորհիվ մեր սահմանամերձ համայնքում ապրող փոքրիկները ետ չեն մնում հանրապետական մասշտաբի միջոցառումներից: Իսկ այս մասնակցությունը, փայլուն ելույթն ու պատվոգրերը մեր Ինեսայի ծննդյան տարեդարձի նախօրերին, կարծում եմ, ամենալավ նվերն են նրա համար»: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular