ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխան Սաղաթելյանն այսօր կտա՞ ընդդիմության միասնական թեկնածուի անունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դիմադրության շարժումը հայտարարել է, որ ժամը 19.30-ին կլինի հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում: Հանրահավաքին Իշխան Սաղաթելյանը խոսելու է շարժման նոր փուլի մասին, մասնավորաբար ներկայացնելու է հետագա անելիքների մանրամասները, այսինքն՝ թե ինչ հունով է գնալու շարժումը, ինչ գործիքակազմով:

Մամուլում շատ են խոսակցություններն այն մասին, որ Սաղաթելյանն այսօր իր ելույթում նշելու է նաև ընդդիմության՝ վարչապետի միասնական թեկնածուի անունը:

1or.am-ը փորձեց շրջանառվող լուրերը ճշտել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանից.

«Նման տեղեկությունների ես չեմ տիրապետում, չեմ կարծում, որ դրանք իրականությանը համապատասխանում են, բայց իրականությանը համապատասխանում է այն, որ Իշխան Սաղաթելյանն այսօր բավականին կարևոր, առանցքային, ծրագրային ելույթ է ունենալու և կարելի է սպասել այդ ելույթին»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular