ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռումինիայում հայտարարել են երկրում ՆԱՏՕ-ի ուժերի երկարաժամկետ ներկայության անհրաժեշտության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն հայտարարել է, որ երկիրն ազգային տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելի զգալի եւ երկարաժամկետ ներկայության կարիք ունի:

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է ավելի զգալի ներկայություն, թեեւ կարող եմ ասել, որ ներկայումս (…) Ռումինիայի տարածքում գտնվում է արդեն ավելի քան 5 հազար դաշնակցային զինվոր»,- ասել է ԱԳ նախարարության ղեկավարը հարցազրույցում, որի տեքստը հունիսի 14-ին զետեղված է Digi24 հեռուստաալիքի կայքում։

Ուկրաինայի հակամարտությունը, որն «ընթանում է, ավելի ճիշտ արեւելյան թեւի հարավի՝ Սեւ ծովի մերձակայքում, շատ պարզորոշ ցույց տվեց, որ այդ գոտին ռազմավարական նշանակություն ունի Հյուսիսատլանտյան դաշինքի համար», նշել է նախարարը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի՝ Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում նպատակներից մեկն է «հավաստել, որ Սեւ ծովը ռազմավարական կարեւորության գոտի է դաշինքի համար»:

«Ռումինիան արեւելյան թեւում բոլոր երկրներց միակն է, որտեղ կա ՆԱՏՕ-ի մշտական ռազմակայան, այդ ռազմակայանը Դեւեսելուում է»,- ընդգծել է Աուրեսկուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular