ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չավին կհեռացնի Պիկեին մեկնարկային կազմից

ՍՊՈՐՏ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին թիմի պաշտպան Ժերար Պիկեին հայտնել է, որ նոր մրցաշրջանում նրան տեղ չի հատկացնի մեկնարկային կազմում, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Չավին որոշումը հիմնավորել է ֆուտբոլիստի բազմաթիվ վնասվածքներով, պրոֆեսիոնալ աշխատանքին խանգարող բազմաթիվ գործոններով Պիկեի կյանքում։ Ակումբը նաեւ համարում է, որ ծանր ֆինանսական պայմաններում Պիկեի աշխատավարձը չափազանց բարձր է։

Այդուամենայնիվ, Պիկեն «Բարսելոնայից» հեռանալուց մտադրություն չունի։

Իսպանիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 27 հանդիպման, խփել 1 գոլ։

35-ամյա ֆուտբոլիստը 2008 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular