Ի՞նչ վաստակավոր, Արցախս են հանձնել. Շուշան Պետրոսյան
ՄՇԱԿՈՒՅԹՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները կարող են չեղարկվել։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ է հանդես եկել, համաձայն որի՝ նախատեսվում է չեղարկել ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումները։
Ըստ նախարարության՝ անորոշ սկզբունքներով վաստակավոր և ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը ուղղակիորեն խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը:
«Քաղաքակիրթ և առաջատար մշակույթ ունեցող երկրներում չեն գործում արվեստագետի արժևորման նման ձևաչափեր: Նշյալ պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են»,- ասված է հիմնավորումներում։
1or.am-ը որոշեց ճշտել ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի կարծիքն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ.
«Առաջին անգամ եմ լսում նման որոշման մասին, բայց սրանց ճանաչելով՝ ի՞նչ կարող եմ ասել: Այնքան մեկ է ինձ համար այս թեման, Արցախս ենք կորցրել, Արցախս են հանձնել, ի՞նչ վաստակավոր, ի՞նչ ժողովրդական: Ժողովրդական արտիստը ժողովրդի սերը վայելում է իր արածով, իր աշխատանքով, այդ ամեն ինչը պայմանականություն է, թող Արցախս հետ բերեն»:
Մարիամ Նալբանդյան