ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել են Հնդկաստանի քաղաքացուց 85.000-90.000 ԱՄՆ դոլար գողության դեպքը

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, երկու անձինք զենքի գործադրման սպառնալիքով, Հնդկաստանի քաղաքացու բնակարանից հափշտակել էին, նախնական տվյալներով, 85.000-90.000 ԱՄՆ դոլար և 35.000 ՀՀ դրամ գումար ու դիմել փախուստի:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական մեծածավալ  գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց՝ Երևան քաղաքի 22 և 29 տարեկան բնակիչների ինքնությունը, ովքեր ձերբակալվել են:

Ժամերի ընթացքում քննչական խումբը, բացառապես քննչական և այլ դատարավական անհրաժեշտ գործողությունների ճանապարհով, պարզել է, որ ավազակային հարձակմանը նախորդող ժամանակահատվածում՝ օրեր առաջ, հիշյալ բնակարանից կատարվել է նաև գողություն:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 22-ամյա երիտասարդը, մեկ այլ ընկերոջից, ով գազի կաթսան նորոգելու համար ավելի վաղ այցելել էր Հնդկաստանի քաղաքացու բնակարան, արդեն իսկ նախապես տեղյակ լինելով, որ վերջինս բնակարանում պահում է առանձնապես խոշոր չափերով գումար, մայիսի 31-ին հիշյալ ընկերոջ հետ այցելել է տուժողի բնակարան և վերջինիս ուշադրությունը շեղելով՝ գողացել 30 000 ԱՄՆ դոլար գումար:

Այնուհետև 22-ամյա երիտասարդը, նյութապես շահագրգռելով նույն ընկերոջը, փորձել է համոզել հափշտակել հիշյալ բնակարանում առկա մնացած գումարը, ինչին վերջինս չի համաձայնել:

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար 22-ամյա երիտասարդը դիմել է իր մեկ այլ ընկերոջը՝ Երևան քաղաքի 29-ամյա բնակչին, ինչի շուրջ վերջինիս հետ նախնական համաձայնության գալով, դիմակավորված և զինված օդաճնշիչ ատրճանակով, 2022թ. հունիսի 8-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, այցելել են Հնդկաստանի քաղաքացու բնակարան, որտեղ օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ, տանտիրոջ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել են տալ տանն առկա գումարը: Ստանալով մերժում, սակայն նախապես տեղյակ լինելով բնակարանում ավելի մեծ գումարի առկայության մասին, ենթադրյալ հանցագործություն կատարած հիշյալ անձինք իրենց հայտնի վայրից հայտնաբերել ու հափշտակել են շուրջ 45.000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո բռնություն գործադրելով տուժողի նկատմամաբ՝ գոտիով կապել են ոտքերը, բնակարանի մուտքի դռան վրա եղած բանալիով փակել բնակարանի դուռը դրսի կողմից և դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, ձերբակալված 29-ամյա անձը համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ և իր բնակարանից ներկայացրել` 22-ամյա ընկերոջ հետ ավազակությամբ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Սաահիլ Աջայի Նանավատից հափշտակված գումարի մի մասը՝ 42.100 ԱՄՆ դոլլարը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից անհատականացվել են վերոհիշյալ հանցագործության դեպքերին մասնակցած անձանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց կտրվեն համարժեք քրեաիրավական գնահատականներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ երրորդին՝ 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատարանի որոշմամբ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular