ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիմ Քարդաշյանը պատասխանել է Թրամփի՝ մուսուլմանների մուտքն արգելող որոշմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրին, որով մի շարք մուսուլմանական պետությունների քաղաքացիների, անվտանգության նկատառումներով, 3 ամսով արգելվում է հատել ԱՄՆ պետական սահմանները:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, սրան ի պատասխան 36-ամյա Քարդաշյանն իր թվիթերյան էջում կիսվել է վիճակագրական տեղեկությամբ, որը բացահայտում է, թե ամեն տարի ինչից են մահանում շարքային ամերիկացիները:

Ըստ վիճակագրական փաստաթղթի՝ ամեն տարի ջիհադիստ ներգաղթյալների պատճառով ԱՄՆ-ում զոհվում է միջինը 2 մարդ, մինչդեռ հենց ամերիկացիների կողմից երկրում սպանվում է միջինը մոտ 12.000 քաղաքացի:

Սրանով սկանդալային հեռուստաաստղը նախագահին պարզ ցույց է տվել, որ շարքային ամերիկացիները շատ ավելի վտանգավոր են բնակչության համար, քան մուսուլման ներգաղթյալները:

Հիշեցնենք, որ օրերս Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով անորոշ ժամկետով դադարեցվել է Սիրիայից փախստականների ընդունման գործընթացը, ինչպես նաև 90-օրյա մուտքի արգելք է սահմանվել Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների նկատմամբ:

Թրամփը հայտարարել էր, որ լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իր ներգաղթային քաղաքականությունը՝ այն ներկայացնելով որպես արգելք՝ ուղղված մուսուլմանների դեմ:

«Ուզում եմ հստակ ասել, որ սա արգելք չէ մուսուլմանների դեմ, ինչպես որ աղավաղված հաղորդեցին ԶԼՄ-ները: Սա կրոնի հարց չէ, այլ՝ ահաբեկչության և մեր երկրի անվտանգության»,- նշվում է Թրամփի տարածած հայտարարությունում:


Her response: Kim Kardashian has responded to President Donald Trump's immigration ban by sharing a chart of statistics which show just how often Americans are killed by 'Islamic jihadist immigrants'

 

 

 

 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular