ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավոր է, որ ամռան ամիսներին գներն ավելի բարձրանան. ԿԲ նախագահ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ չեմ բացառում, որ կլինեն դեպքեր, երբ դրամի արժևորումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել որոշ ընկերությունների համար․«Այստեղ հարցն այն է, թե ինչպես ենք լուծելու խնդիրը։ Մի տարբերակը, որը մեզ առաջարկվում էր՝ արհեստականորեն դրամի փոխարժեքն արժեզրկելն էր, ու այդ պարագայում մենք ստեղծելու ենք գնաճային մի նոր, ավելի վատ իրավիճակ, որը հարվածելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ներառյալ՝ արտահանողներին։ Եվ եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա կամ դառնա անկառավարելի, այդ նույն արտահանողների մոտ առաջանալու են խնդիրներ»։

Հարցին, թե դրամի արժևորման արդյունքում ներմուծվող ապրանքների գները ինչո՞ւ չեն նվազում, Գալստյանն ասաց՝ այս պահին գնաճը 9% է, բայց հնարավոր է, որ ամռան ամիսներին ավելի բարձրանա։ Թե որքան կբարձրանան գները, Գալստյանն ասաց, որ ճշգրիտ չի կարող ասել, քանի որ այս ամիսները շատ տատանողական են` կապված սպասվող բերքի առատ կամ սակավ լինելու հետ, թանկ կամ էժան լինելու հետ․ «Բայց տարին, ըստ էության, կավարտենք 8% ավելի բարձր ցուցանիշով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular