ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել խաղաղ կարգավորել իրավիճակը Սիրիայում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվան խելամիտ չի համարում Թուրքիայի հնարավոր գործողությունը Սիրիայի տարածքում եւ Անկարային կոչ է անում հարցը խաղաղ լուծել, լրագրողներին ասել է Սիրիայի գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սիրիայի վերաբերյալ Աստանայի բանակցությունների սկզբում նա նշել էր, որ դրա մասնակիցները քննարկելու են իրավիճակը։

«Դա հատկապես կարեւոր է Թուրքիայի նախագահի՝ քրդական կազմավորումների դեմ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն իրականացնելու պլանների համատեքստում։ Մենք կարծում ենք, որ դա խելամիտ քայլ չէր լինի, այն կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման, լարվածության սրման եւ զինված դիմակայության նոր պտույտի այդ երկրում»,- ասել է Լավրենտեւը։

Նրա խոսքով՝ Մոսկվան մտադիր է Անկարային հորդորել հրաժարվել այդ քայլից եւ  փորձել Թուրքիային անհանգստացնող հարցը լուծել խաղաղ ճանապարհով։

«Մեր կողմից՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան»,- ավելացրել է հատուկ ներկայացուցիչը։

Լավրենտեւն ընդգծել է, որ հնարավոր գործողության համատեքստում Աստանայի բանակցություններում նախատեսվում է քննարկել նաեւ փախստականների հարցը։

Ղազախստանում հունիսի 15-16-ին ընթանալու են Սիրիայում իրավիճակի կարգավորման «Աստանայի գործընթացի» երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) բարձր մակարդակի բանակցություններ՝ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության, ինչպես նաեւ  ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular