ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները խաբում են «պարզեցված ռեժիմով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը Նախիջևանին կապող «պարզեցված ռեժիմի» մասին Լավրովի հայտարարությունից մեկ շաբաթ անց էլ դեռևս պաշտոնապես չի ասվում, թե ի՞նչ է նշանակում այդ պարզեցված ռեժիմը։ Երեկ իշխանությանը սատարող «Ազատություն» ռադիոկայանը տեղեկություններ էր հայտնել, թե իբր պարզեցված ռեժիմի պայմաններում նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին, հետո հայաստանյան մաքսային ծառայությունը։ Այնուհետև ստուգումն իրականացվելու է Հայաստանի հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է առնվազն մեկ ռուս սպա։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օրեր առաջ հայտնել էր, թե տարանցիկ ճանապարհը լինելու է Հայաստանի իրավասության գոտում և որևէ կերպ չի ազդելու մեր երկրների ինքնիշխանության վրա։

«Ինչպես գիտենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթգծային ուղին համաձայնեցված է, ներկայումս ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքների ինքնիշխանության ճանաչման վրա և որևէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող»,- նշել էր Լավրովը, նույնը կրկնել էր նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Դրանից հետո գործող իշխանությունները սկսեցին տարփողել, թե այդ պարզեցված ռեժիմը որևէ կերպ չի ազդում Հայաստանի Հանրապետության վրա, ինչպես նաև փորձեցին դա ներկայացնել որպես իրենց հաղթանակ։ Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես հերքել է «Ազատություն» ռադիոկայանի տարածած տեղեկությունները և նշել, որ պարզեցված ռեժիմը բոլորովին այլ բան է ենթադրում։ Ըստ այդմ, ադրբեջանական բեռներն ու ուղևորներին ստուգելու և Հայաստանի տարածքում ուղեկցելու է միայն ռուսական սահմանապահ ծառայությունը, իսկ Հայաստանի սահմանապահները որևէ իրավունք չեն ունենալու մոտենալ ադրբեջանական փոխադրամիջոցներին։

Ըստ էության, ակնհայտ է, որ Հայաստանի գործող վարչախումբը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է ստելու և կեղծելու սեփական ձևավորված արատավոր ավանդույթը, և ի վերջո Հայաստանը կրկին կանգնելու է լուրջ խնդիրների առջև։ Ամեն դեպքում արժանին մատուցենք Փաշինյանի իշխանությանը, որ նույնիսկ ամենավատ զարգացումը Հայաստանի համար կարողանում է հանրության մեջ ներկայացնել որպես սեփական հաղթանակ։

Արթուր Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular