ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը երազում է, որ մենք վերադառնանք ԱԺ. ԱԺ-ում մեզ տեսնելու եք բացառապես մեր օրակարգով. Վարդևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք նման ենք մարդկանց, որ հիմա Ազգային ժողովո՞ւմ են, կարծում եմ՝ չէ։ Մենք հստակ հայտարարել ենք՝ ԱԺ-ում մեզ տեսնելու եք բացառապես մեր օրակարգով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։

«ԱԺ-ում մեզ չեք տեսնելու ՔՊ-ական օրակարգով, որը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հետ առնչություն չունի։ Հունիսի 3-ին մենք մեր օրակարգով Ազգային ժողովում էինք, դուք մեզ տեսաք, բայց ՔՊ-ին չտեսաք», - ասաց պատգամավորը։

Վարդևանյանը նշեց, թե ընդդիմության ակցիաները լինելու են, հանրահավաքները լինելու են, այդ մասով որևէ փոփոխություն չի լինելու. «Անհնազանդության ակցիաներ էլ կլինեն։ Որևէ բան մեր գործողություններում չի փոխվելու։ Այսօր շատ հետաքրքիր ակցիա ենք ունենալու»։

Անդրադառնալով իմպիչմենթի վերաբերյալ հարցին՝ Վարդևանյանն ասաց, թե ցանկացած ողջամիտ իշխանություն նման հանրային բողոքի պայմաններում հրաժարական է տալիս. «Այս իշխանությունները, քանի որ ժողովրդավարության հետ առնչություն չունեն, այլ ոճի են։ Դա ավելի սրվեց հունիսի 3-ի իրադարձությունների ժամանակ, երբ ժողովրդավարական իշխանությունը 5 հատ նռնակ գցեց ժողովրդի վրա։ Բայց մենք խաղաղ ճանապարհով հասնելու ենք «առանց Նիկոլ Հայաստան» իրավիճակի, թող մեր հայրենակիցները վստահ լինեն դրանում։ Իմպիչմենթը Փաշինյանին խաղաղ ճանապարհով հեռացնելու գործիքներից մեկն է», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ ունեն 31 ապօրինի կալանավորված ընկերներ, բայց չունեն մի դեպք, որ ոստիկան լինի ձերբակալված կամ կալանավորված լինի, քանի որ կան բազմաթիվ փաստեր, որ ոստիկանները պետք է լինեն մեղադրյալ, բայց մեղադրյալ չեն։

Հիշեցնենք, որ քիչ առաջ «Դիմադրություն» շարժման անդամները ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա էին  իրականացնում։

Ընդդիմադիրները հայտարարեցին, որ դատախազությունը չպետք է վախենա ոստիկանին մեղադրանք առաջադրելուց կամ հետապնդում հարուցելուց։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular