ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարցում մետաղական հանք շահագործելու վերաբերյալ հանրային լսումը տապալվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ‹‹ԷՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ›› ՍՊԸ-ն այսօր հանրային քննարկում էր նախաձեռնել ՀՀ Լոռու մարզի Մարցի գետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում (օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով) երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ:

Տեղի բնակիչների և նրանց միացած ակտիվիստների ջանքերով լսումը տապալվեց: Հանդիպման սկզբում ելույթ ունեցավ Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, ով ներկայացրեց բնակիչների միաձայն որոշումը. գյուղում հանք չեն ուզում, և, որպես բոյկոտ, ներկաները լքեցին դահլիճը՝ հյուրերին նույնիսկ խոսելու հնարավորություն չտալով: 

Ընկերության ներկայացուցիչներն իրենց հետագա ծրագրերի մասին չցանկացան որևէ մեկնաբանություն տալ: Առաջին լսումը տապալվելուց հետո կազմակերպությունը կա՛մ կարող է ընդհանրապես ետ կանգնել համայնքում հանք շահագործելու մտքից, կա՛մ փորձել գումարել երկրորդ լսումը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular