ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելն ընտրել է Բաքվի ռեժիմը Հայաստանի անկարող ղեկավարության պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Realtribune.ru-ն գրում է, որ 1990-ականների սկզբին Իսրայելը Հայաստանին առաջարկել է մերձեցում այն ​​մակարդակով, ինչ այսօր Իսրայելն ունի Ադրբեջանի հետ: Realist լրատվական գործակալության հետ զրույցում նման կարծիք է արտահայտել  Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը։ «Բազմաթիվ հնարավորություններ կային, որոնք մենք առաջարկում էինք Հայաստան, ինտեգրվել և ներգրավել բարելավելու և՛ տնտեսական, և՛ ռազմավարական իրավիճակը։ Ցավոք սրտի, 1991 թվականից ի վեր այնպիսի հանդիպումներ չեն եղել, որոնք մենք փորձել ենք ունենալ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Մենք առաջարկել ենք Հայաստանի և Իսրայելի միջև մերձեցում այն մակարդակով, որն այսօր Իսրայելն ունի ադրբեջանական կողմի հետ»,- հիշեցրել է նա։ Ռաբբին ընդգծել է, որ Հայաստանը եղել է այն առաջին երկիրը, որտեղ Իսրայելից բանագնացներ են ժամանել հետխորհրդային շրջանում։ «Բայց ո՛չ նախագահը, ո՛չ էլ Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանը ժամանակ չգտան այդ մարդկանց հետ

 հանդիպելու ինչ-ինչ պատճառներով։ Եվ այդ մարդիկ մեկնեցին Ադրբեջան ու ստորագրեցին պայմանագրեր, որոնք գործում են մինչ օրս։ Իհարկե դրանից հետո էլ Իսրայելի բանագնացները ջանքեր գործադրեցին Հայաստանն ու Իսրայելը մերձեցնելու համար, և ոչ միայն ագրարային, այլ նաև ավելի լուրջ ծրագրերի մակարդակով»,- ասել է զրուցակից Գերշոն Մեիր Բուրշտեյնը հույս հայտնելով, որ իմաստությունը ի վերջո կհաղթի: «Պետք է հասկանալ, որ կա փորձ, որը թույլ է տալիս մեզ դիմակայել բազմաթիվ երկրների ճնշմանը և ապացուցել պատմական հողում ապրելու իրավունքը: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում Հայաստանի և Իսրայելի միջև  կամուրջ կհաստատվեն։ Ավելի քան 15 տարի առաջ «Երրորդ ուժ» թերթում երկար հոդված գրեցի Հայաստանի և Իսրայելի վերածննդի մոտեցումների մասին։ Այնտեղ ես ասացի, որ այս աշխարհը կանգնած է երկու ոտքի վրա՝ մեկը Իսրայելում է, մյուսը Հայաստանում, և ինչքան կայունություն լինի այս երկու երկրներում, այնքան ավելի կայուն կլինի ամբողջ աշխարհում»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular