ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը Զելենսկիին ասել է Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկիին ասել է Կիևին 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։ Նա նշել է, որ Զելենսկու հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը։

Սպիտակ տան հաղորդմամբ Բայդենը վերահաստատել է․ «ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային, քանի որ երկիրը պաշտպանում է իր ժողովրդավարական համակարգը և պահպանում է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

«Այսօր ես նաև հայտարարում եմ հավելյալ 225 միլիոն դոլարի մարդասիրական օգնության մասին՝ Ուկրաինայում մարդկանց օգնելու համար, ներառյալ խմելու ջուր, առաջին անհրաժեշտության դեղեր և դեղամիջոցներ, սնունդ, ապաստան և կանխիկ գումար, որպեսզի ընտանիքները գնեն այն, ինչ իրենց պետք է», - ասել է Բայդենը:

Նշվում է, որ ռազմական օգնության փաթեթը ներառում է «հրետանային հավելյալ սպառազինություն և առափնյա պաշտպանության համակարգեր, ինչպես նաև հրետանային զինամթերք և ժամանակակից հրթիռային համակարգեր, որոնք ուկրաինացիներին անհրաժեշտ են Դոնբասում պաշտպանական գործողություններին աջակցելու համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular