ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսքան շուտ արձակուրդ չեն գնա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս շաբաթ իր աշխատանքներն է ավարտում ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանն, ու խորհրդարանականները փաստացի մեկնում են «վաստակած հանգստի»։ Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, պատգամավորներն այսքան շուտ արձակուրդ չեն գնա։ Խորհրդարանի մեր աղբյուրը փոխանցում է, որ ԱԺ-ում առաջիկայում մի քանի արտահերթ նիստեր են պլանավորվում։ Դրանցից մեկը հավանաբար կկայանա արդեն եկող շաբաթ. նախատեսվում է արտահերթով խորհրդարան բերել «Պաշտպանության մասին» ու կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը մեկ շաբաթ առաջ հավանության արժանացավ կառավարության կողմից, և որով, ըստ իշխանությունների, «կարգավորվելու» է ԳՇ շուրջ ստեղծված թնջուկը:

Արտահերթ նիստում նախատեսվում է քննարկել նաև Սևանից հավել յալ ջուր բաց թողնելու մասին նախագիծը, որը բավականին սուր քննադատության է արժանացել մասնագետների կողմից: Կլինեն նաև մի շարք այլ բավական խնդրահարույց նախագծեր։ Նշենք, որ արտահերթում քննվող նախագծերի մոտ 90 տոկոսը գործադիրի նիստին ներկայացվել են «չզեկուցվող» փաթեթով: Արդեն իսկ շատ փորձագետների կողմից կարծիք կա, որ նշյալ նախագծերի մի մասը իշխանությունների այսրոպեական որոշակի շահեր սպասարկելու գործելաոճի հերթական դրսևորում է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular