ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենտրոնական բանկը հակասում է ինքն իրեն. ավելի մեծ թափով ինֆլյացիա է սպասվում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կենտրոնական բանկի կայքից տեղեկանում ենք, որ դոլարն ու եվրոն սկսել են արժևորվել. դոլարի առքի նվազագույն գինը 421 դրամ է, վաճառքինը՝ 432 դրամ, վաճառքի առավելագույն գինը 435 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 435 դրամով, վաճառվում՝ 451 դրամով, վաճառքի առավելագույն գինը 465 դրամ է։

Հատկանշական է, որ արժույթների արժևորումը նկատվում է վերջին երկու օրերին և բավականին սրընթաց կերպով: Ի՞նչ պատահեց, որ հանկարծ գործընթացը հակառակ կողմով է ընթանում: Գուցե դոլարը 2 օրվա մեջ կտրուկ պակասե՞ց:

Սրա միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ Կենտրոնական բանկը, ըստ էության, մտել է շուկա, դրամի ինտերվենցիա է կատարվել: Ինչպես հիշում եք, ԿԲ նախագահը մի քանի օր առաջ ասում էր, որ եթե իրենք շուկայից դոլար գնեն և թուլացնեն հայկական դրամը, դա ինֆլյացիոն մեծ ռիսկեր է պարունակում. հիմա  ինչպե՞ս հասկանանք՝ ընդամենը երկու օր առաջ ԿԲ նախագահն այդպիսի հայտարարություն էր անում, իսկ հիմա մտել են շուկա: Այս դեպքում որքանո՞վ են Կենտրոնական բանկի գործողությունները համապատասխանում տնտեսագիտական օրենքներին, արդյոք Կենտրոնական բանկը շուկայական օրենքներո՞վ է շարժվում, թե՞ քաղաքական հրահանգներ է կատարում: 

Այս համատեքստում հետաքրքրական է ևս մեկ փաստ. ցանկացած բանկոմատ նոր տպած թղթադրամներ է տալիս, այսինքն՝ մեծ քանակությամբ դրամ է տպվում, ինչը նոր՝ ավելի մեծ թափով ինֆլյացիայի պատճառ է դառնալու:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular