ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աննան մի կարևոր բան չգիտի․ թե Նիկոլի ընտրությունն ինչու է կանգնել հենց իր վրա»․ Արսեն Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն կարող ենք պաշտոնապես հաստատված համարել գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի նշանակման տեղեկությունը: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

«Աննան 36 տարեկան է, քրեական իրավունքի լավ մասնագետ: Հետն աշխատել եմ Վճռաբեկ դատարանում:

Բայց Աննան աչքի ընկավ մեկ այլ դեպքով: Նրա էլեկտրոնային փոստից արտահոսք եղավ, ինչից էլ բացահայտվեց, որ Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով օգնական աշխատող Աննա Վարդապետյանը անօրինական միջամտություն է կատարում քննչական մարմնի գործունեությանը: Այդ արարքը հանցագործություն է, որը կոծկվեց նաև այս պահին գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից:

Արթուրն ի լուր աշխարհի արդարացնել փորձեց Աննային՝ պնդելով, թե նա ընդամենը մասնագիտական խորհրդատվություն է մատուցել քննիչին:

Բայց Աննան մի կարևոր բան չգիտի: Նա չգիտի, թե Նիկոլի ընտրությունն ինչու է կանգնել հենց իր վրա: Բանն այն է, որ Նիկոլի համար այս պահին ամենավերահսկելի թեկնածուն և ապագայում գլխավոր դատախազը հենց Աննան է: Հանցանքի փաստը գրանցված է, սակայն պինդ պահվում է այն օրվա համար, երբ Աննան հանկարծ որոշի ցույց տալ ինքնուրույնություն:

Բայց Նիկոլն էլ մեկ ուրիշ կարևոր բան չգիտի: Աննան երբեք ինքնուրույնություն ցույց տալու փորձ անգամ չի անի: Աննան սովոր չէ ինքնուրույն և անկախ լինելուն»,- գրել է Արսեն Բաբայանը:

Այսօր ավելի վաղ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողներին հայտնել էր, որ Գլխավոր դատախազի իրենց թեկնածուն վարչապետի օգնական Աննա Վարդապետյանն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular