ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք Ուկրաինա չենք ներխուժել. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել Մոսկվայում BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգին` ի թիվս այլնի անդրադառնալով Ուկրաինայում սկսված հառուկ ռազմական գործողությանը:

«Գիտեք, մենք Ուկրաինա չենք ներխուժել, մենք հատուկ ռազմական գործողության մասին հայտարարել ենք, երբ այլևս ոչ մի կերպ չենք ունեցել Արևմուտքին բացատրելու, որ նա զբաղվում է հանցավոր գործունեությամբ՝ Ուկրաինային ներքաշելով ՆԱՏՕ»,- ասել է Լավրովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ անգամ չէ, որ նման հռետորաբանությամբ էր խոսել՝ բացատրելով փետրվարի 24-ին Ուկրաինա զինված ներխուժում սկսելու իր որոշումը։ Մասնավորապես, այս թեմային է նվիրել մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայացած Հաղթանակի շքերթի իր ելույթի հիմնական մասը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular