ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր նախագահ ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Վարչապետի թիվ 698-Ա որոշմամբ 2022 թվականի հունիսի 17-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել Միհրան Միհրանի Խաչատրյանը:

Միհրան Խաչատրյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 23-ին քաղ. Երևանում: Բարձրագույն կրթությունն ստացել է՝ ավարտելով Լենինգրադի Քաղաքացիական ավիացիայի ակադեմիան 1984թ.-ին: Ունի «Օդային տրանսպորտի շահագործում» մասնագիտությամբ օդաչու-ինժեների որակավորում:
Մ.Խաչատրյանի աշխատանքային գործունեությունն սկսվել է 1973թ. նոյեմբերի 3-ից՝ քաղ. Խմելնիցկիի միավորված ավիացիոն ջոկատում՝ որպես Ան-2 օդանավի երկրորդ օդաչու: 1976թ. հունիսի 8-ից մինչև 1977թ. սեպտեմբերի 12-ը Խմելնիցկիի միավորված ավիացիոն ջոկատում աշխատել է որպես Ան-2 օդանավի հրամանատար:

1977թ. սեպտեմբերի 15-ից տեղափոխվել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության Երևանի միավորված ավիաջոկատ՝ որպես Յակ-40 օդանավի երկրորդ օդաչու մինչև 19.11.1979թ.:

28.08.1979թ.-ից մինչև 22.01.1980թ. աշխատել է Լենինականի օդանավակայանի հերթապահ շտուրման: Այնուհետ 22.01.1980-09.07.1981թթ. աշխատել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության 113-րդ թռիչքային ջոկատում որպես Յակ-40 օդանավի երկրորդ օդաչու, 09.07.1981-21.06.1983թթ. նույն թռիչքային ջոկատում որպես Յակ-40 օդանավի հրամանատար: 21.06.1983-ից մինչև 17.09.1984թթ. նույն ջոկատում նշանակվել է 2-րդ ավիացիոն էսկադրիլիայի հրահանգիչ օդաչու, իսկ 17.09.1984-15.12.1987թթ. եղել է 113-րդ թռիչքային ջոկատի հրամանատարը: 15.12.1987-11.04.1988թթ. եղել է նույն թռիչքային ջոկատի Յակ-40 օդանավի հրամանատարը:

11.04.1988թ-ից տեղափոխվել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության 279-րդ թռիչքային ջոկատ՝ որպես Տու-154 օդանավի 2-րդ օդաչու, իսկ 12.06.1991թ.-ից մինչև 10.07.1988թ.-ը՝ որպես 1-ին թռիչքային ջոկատի Տու-154 օդանավի հրամանատար:


10.07.1998-21.07.2003թթ. աշխատել է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունում, սկզբում որպես Ա-310 օդանավի հրամանատար, այնուհետ՝ Տու-154 օդանավի հրամանատար:
24.07.2003-03.11.2003թթ. աշխատել է «Արմավիա» ավիաընկերությունում որպես Ա-320 օդաչու, այնուհետ թռիչքային ծառայության թռիչքային տնօրեն, Ա-320 օդանավի ավիացիոն էսկադրիլիայի օդաչու-հրահանգիչ, գլխավոր տնօրենի տեղակալ, թռիչքային համալիրի տնօրեն, թռիչքային ծառայության պետ-ղեկավար օդաչու, Ա-319/320 տիպի օդանավերի ավագ հրահանգիչ-հրամանատար մինչև 08.01.2013թ.:

2011թ. հունվարից մինչև 2013թ. հոկտեմբեր ամիսը աշխատել է Լիտվայի Վիլնյուս քաղաքի «Սաբենավիտա» ընկերությունում որպես Էյրբաս տիպի օդանավի վարժասարքի հրահանգիչ: 2012թ. հունվարից մինչև 2013թ. հոկտեմբեր ամիսը աշխատել է Լիտվայի Վիլնյուս քաղաքում գտնվող Բալթյան ավիացիոն ակադեմիայում որպես Էյրբաս տիպի վարժասարքի հրահանգիչ: 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի նոյեմբեր ամիսը աշխատել է «Քաթար Էյրվեյս» ավիաընկերությունում որպես վարժասարքի քննող հրահանգիչ:

2021թ. օգոստոսի 13-ից մինչև 2022թ. հունիսի 17-ը՝ աշխատել է որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ:
2022թ. հունիսի 17-ին ՀՀ վարչապետի թիվ 698 որոշմամբ նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ:
Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular