ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դիմադրություն» շարժման շատ գործընթացներ թերի են, բայց Չալաբյանի մտահոգությունները տեղին են. Հրանտ Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը կալանավայրից բացառիկ հարցազրույց է տվել «Առավոտին», որտեղ կարծիք է հայտնել, որ Արևմուտքը Հայաստանը դիտարկում է իբրև ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատի հնարավորություն.

«Այս իմաստով, Հայաստանում դեռևս գործող իշխանությունը վտանգավոր խաղ է տանում, որի հետևանքը կարող է լինել ոչ միայն Արցախի և Սյունիքի կորուստը, այլև Հայաստանի վերածվելը աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի՝ Սիրիայի և Ուկրաինայի օրինակով։ «Դիմադրության» շարժումը դրան խանգարում է, ուստի եթե դիտարկենք այն այդպիսի լայն համատեքստում, ապա արդեն տեսանելի է նրա դրական ազդեցությունը՝ հստակորեն ընդգծելով, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է Արցախի հանձնմանը, այն կաշկանդում է գործող իշխանությանը, և թույլ չի տալիս նրան գնալ աշխարհաքաղաքական արկածախնդրության՝ բոլորիս համար աղետալի հետևանքներով»։

Հայաստանի Գերագույն խորհրդի, Հայաստանի Ազգային ժողովի երկրորդ և երրորդ գումարումների պատգամավոր, քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը 1or.am-ի հետ զրույցում նշում է, որ ինչ-որ առումով համաձայն է Չալաբյանի հետ.

«Թուրքիայի առկա և աճող գործոնի վերաբերյալ անպայման հայությունը պետք է որոշակի դիրքորոշում ցույց տա՝ անկախ «Դիմադրություն» շարժման հետ կապված մյուս հանգամանքներից: Փառք Աստծո, իրենք կարողացան դա որոշ չափով անել։ Իհարկե, չստացվեց այն ծավալը, որով պետք է Հայաստանը բարձրաձայներ աշխարհի առաջ, որ թուրքական գործոնը ոչ միայն Հայաստանի վրա է ազդեցիկ և կործանարար, այլ Թուրքիայի ձեռքը նաև հասնում է, թե՛ Եվրոպային, թե՛ Սկանդինավիային, օրինակ Թուրքիան հիմա միջամտում է Դանիայի և Ֆինլանդիայի գործընթացին։ Ես կողմ եմ, որ Դանիան ու Ֆինլանդիան չմտնեն ՆԱՏՕ, քանի որ նրանք ինչպես չեզոք եղել են, այնպես չեզոք էլ պետք է զարգանան, բայց որ Թուրքիան պետք է միջամտի իր շահերից ելնելով, իհարկե, դա զայրացնում է ոչ միայն եվրոպացիներին, այլ նաև կարծեմ Բայդենը որոշակի վերաբերմունք է ցույց տվել Ամերիկայի կողմից։

Ես, իհարկե, շատերի հետ կարող եմ համաձայնել «Դիմադրություն» շարժման գործընթացների թերի լինելու առումով, բայց որ իրենք կարողացան այդքան բան կազմակերպել, այստեղ կարելի է իշխանություններին մեղադրել, որ իրենք չեն հասկանում, որ թեկուզ և համոզված են՝ ճիշտ քաղաքականություն են վարում, բայց իրենք պետք է հասկանան, որ գոնե վերամիավորված Հայաստանի անունից պետք է այդ ըմբոստությունը լինի և բարձրաձայնվի աշխարհի առաջ, և դա արեց դիմադրություն շարժումը։ Այս առումով, իհարկե, Չալաբյանի մտահոգությունները տեղին են»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular