ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ Նոտարական Պալատը՝ նոտար Նունե Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին

ԻՐԱՎՈՒՆՔ

Փաստաբան Լուսինե Վիրաբյանի բողոքին ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել «Երևան» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի նկատմամբ:

«2019 թվականին մի աղմկահարույց նամակագրություն ի հայտ եկավ, որին նաև ես անդրադարձա ֆեյսբուքյան իմ էջում, ու ֆիքսվեցին ինձ վրա։ Հիմա արդեն ամեն ինչ հասել է այն կետին, երբ էլ հետաքրքիր չէ՝ վեճն ինչից է ծագել։ Հայցվորը՝ նույն մարդը, իմ դեմ հայց է ներկայացրել և՛ Մոսկվայում, և՛ Երևանում, բայց Երեւանում ներկայացվածի մասին ես երկար ժամանակ տեղյակ չէի, մենք զբաղված էինք Մոսկվայում ընթացող դատավարությամբ։ Այնտեղ մենք հաղթեցինք, դատարանի որոշման թարգմանությունը ներկայացրեցինք այստեղ, որպեսզի դա հիմք ընդունեն և կարճեն գործը։ Դրա որոշումը կհրապարակվի հունիսի 30-ին։

Հատկանշական է, որ և՛ Մոսկվայում, և՛ Հայաստանում քաղաքացին նոտարների հետ այլ ճանապարհներով հարցեր լուծելու փորձ ունի։ Մոսկվայում շուտ ուշքի եկան, այստեղ ամեն ինչ ավելի բարդ է. երկու անգամ ամենակոպիտ խախտումներ են են արվել։ Փաստացի, նոտարը գիտակցորեն կամ անգիտակցաբար, չտիրապետելու կամ մոլորության արդյունքում երկու անգամ փաստաթուղթ է ներկայացրել, որի իրավունքը չուներ», - 1or.am-ի հետ զրույցում պատմում է քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։

ՀՀ Նոտարիատի մասին օրենքով սահմանվում է, որ նոտարն իրավունք չունի նոտարական հաստատումով թուղթ տրամադրելու, եթե երկու քաղաքացիների միջև դատարանում բացված վեճ կա. Մարիամի խոսքով՝ վեճը 2020 թվականի հունվարից կա.

«Այդ ընթացքում նոտար Նունե Սարգսյանը երկու անգամ փաստաթուղթ է տրամադրել։ Առաջին անգամ մեկնաբանել է, որ տեղյակ չէ բացված գործին, մյուս դեպքում՝ գրել է տեղյակ եմ, որ կա, հետո պատճառաբանել է, որ վրիպում է եղել, մոռացել է «չ» տառը գրել»: 

Մենք հարցում էինք ուղարկել ՀՀ Նոտարական Պալատի  նախագահ Լիլիթ Մուրադյանին՝ պարզելու համար՝ Նոտար Նունե Սարգսյանին հայցվոր Նարինե Դավթյանը կամ նրա փաստաբան Արթուր Սուքիասյանը մոլորության մե՞ջ են գցել, թե՞ Նոտար Նունե Սարգսյանը գիտակցորեն է կոպտորեն խախտել ՀՀ նոտարիատի մասին օրենքի դրույթը։

Ի պատասխան մեր հարցման՝ Նոտարական Պալատից հայտնում են, որ չեն տիրապետում մեր կողմից հայցվող տեղեկատվությանը, քանի որ չեն հանդիսանում նոտար Նունե Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացրած մարմին: Միաժամանակ հայտնում են, որ մեր կողմից հայցվող տեղեկատվությունը նոտարական գաղտնիք պարունակելու հիմքով ենթակա է մերժման

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular