ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի հրապարակը՝ «Մայդան․ ընդդիմության նոր մարտավարությունն արդյունավետ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիայի հրապարակը շարունակում է մնալ ընդդիմության հիմնական կենտրոնատեղին կամ այսպես ասած՝ «Մայդանը»։ Ֆրանսիայի հրապարակից նախօրեին ընդդիմության վրանների հավաքումը լուրջ էյֆորիա էր առաջացրել իշխանական և մերձիշխանական շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանի քարոզչական սպասարկուները ազդարարում էին իրենց հաղթանակի մասին, նշում, թե ընդդիմությունը ստիպված եղավ ընդունել իր պարտությունը։ Այդ զվարճանքը, սակայն, ընդամենը մեկ օր տևեց։

Երեկ «Դիմադրության շարժումը» մեծ երթ է արել Արաբկիրից մինչև Ֆրանսիայի հրապարակ, ընդ որում բացառապես իրազեկման նպատակ ունեցող երթն անցել էր քննչական և հակակոռուպցիոն կոմիտեների մոտով: Երթը բավական բազմամարդ է եղել, որը հարուցել է նախ իշխանության զարմանքը, երկրորդ՝ապացուցել ընդդիմադիր առաջնորդների այն պնդումը, որ Ֆրանսիայի հրապարակը մնալու է իրենց հիմնական պայքարի կենտրոնը, իսկ վրանների հանումը ընդամենը մարտավարական քայլ էր։

Նոր մարտավարությունը, որը իշխանությունները փորձում էին ծաղրել, արդեն իսկ ապացուցում է իր կենսունակությունը։ Ըստ էության, գիշեր-ցերեկ Ֆրանսիայի հրապարակը փակ պահելու հանգամանքը այլևս չի կարող շահարկվել իշխանության կողմից, և Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները չեն կարող ասել, թե դա լոգիստիկ կամ այլ տրանսպորտային խնդիր է հարուցում երևանցիների համար, իսկ ընդդիմությունն էլ շարունակելու է նույն կերպ իր բողոքի ակցիաները իրականացնել Ֆրանսիայի հրապարակից։

Վաղը, նշենք, նախատեսված է ընդդիմության մեծ հանրահավաքը նույն Ֆրանսիայի հրապարակում, որտեղ անգամ չի հանվել մեծ բեմը և, ըստ էության, այդ հանրահավաքին կմասնակցեն նույնքան կամ փոքր-ինչ ավել ցուցարարներ, ինչպես մյուս բոլոր հանրահավաքների ժամանակ։ Եվ նույնիսկ իշխանական քարոզչամեքենան երեկվա երթից հետո այլևս չի փորձում շահարկել վրանների թեման, դա այլևս թրենդի մեջ չէ։ Իսկ «Դիմադրության շարժումը», ըստ էության, ապացուցեց, որ իր մարտավարությունը շատ ավելի արդյունավետ կարող է լինել, եթե բողոքի ակցիաներն անեն միայն երեկոյան երթերի և հանրահավաքների տեսքով։

Դավիթ Մարկոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular