ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հարցեր են քննարկվել Արթուր Վանեցյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպման ընթացքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախօրեին հանդիպում է խնդրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ առանձին-առանձին: 1or.am-ը «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի հետ փորձեց ճշտել, թե ինչ է քննարկվել դեսպանի և Արթուր Վանեցյանի հանդիպման ընթացքում.

«Նախ և առաջ, դեսպանը պաշտոնապես փոխանցել է հրավերը՝ հանդիպելու Հայաստան ժամանող կոնգրեսականների հետ: Պարոն Վանեցյանն ընդունել է հանդիպելու հրավերը, և եթե հնարավոր լինի, դա կկազմակերպվի ընդդիմադիր պատգամավորների հետ ֆորմատով՝ կամ առանձին խմակցություններով, կամ «Հայաստան» խմբակցության հետ: Խոսվել է նաև Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերների շուրջ: Պարոն Վանեցյանը ներկայացրել է իր մտավախությունները, վերահաստատել հանրային կերպով իր հայտնած դիրքորոշումները՝ Արցախյան հարցի հանգուցալուծման վերաբերյալ, ընդունված սկզբունքների և հիմնարար տարրերի շրջանակներում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ընդունված տրամաբանության մեջ: Հիմնական թեման եղել դա, հանդիպումն  անցել է շատ նորմալ, համագործակցային մթնոլորտում»:

Մեր հարցին՝ հանդիպմանն անդրադարձ եղե՞լ է Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես «Դիմադրություն» շարժմանը, Հակոբյանը պատասխանեց.

«Այդ մասով տեղյակ չեմ, այց ամեն դեպքում, հիմնական շեշտ չի եղել դրա վրա, կարող եմ հաստատ ասել»:

Նշենք, որ հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 2-ը Հայաստանում է գտնվելու ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը, ու այսօրվանից արդեն հրավերներ են ուղարկվում քաղաքական ուժերին՝ հանդիպման համար։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular