ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը նշել է, թե որ դեպքում Ռուսաստանը կօգտագործի միջուկային զենք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային զենքով, բայց բոլորը պետք է իմանան, որ պետությունն այն ունի։ Այս մասին ուրբաթ՝ հունիսի 17-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում:

«Մենք ոչնչով չենք սպառնում, բայց բոլորը պետք է իմանան, թե ինչ ունենք և ինչ ենք օգտագործելու անհրաժեշտության դեպքում մեր ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Պուտինը նշել է, որ այլ երկրների ներկայացուցիչները հաճախ են անդրադառնում միջուկային զենքի թեմային։ Մոսկվան իր հերթին արձագանքում է նման հռետորաբանությանը, որից հետո կրկին մեղադրվում է միջուկային զենքով իբր սպառնալու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular