ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանական տեսակետ. Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմը կվերափոխի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Orientalexpress.info–ն գրում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանը չի կարողացել ստեղծել տարածաշրջանային համագործակցության մոդել կամ տարածաշրջանային կազմակերպություն, և հիմա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կարող է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորվածությունը: Այդ մասին Khabaronline անկախ հրատարակության կայքի իր հոդվածում գրում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Վալի Կալեջին։ Ահա նրա հոդվածի հիմնական թեզերը.

Աշխարհաքաղաքական Հարավային Կովկասի տարածաշրջանային «Համագործակցության մոդել 3 + 3»-ին մասնակցում են Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը + Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը։ «3+3 համագործակցության մոդելի» առաջին հանդիպումը կայացել է անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին Մոսկվայում, սակայն Վրաստանի ներկայացուցիչը հրաժարվել է մասնակցել դրան վերջին տասնամյակում Աբխազիայի և Հարավային Օսիայի  նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության դեմ լինելու պատճառով։

Բացի դա Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմը  Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության համար նոր մարտահրավերներ է առաջացրել և հատկապես «3+3 համագործակցության մոդելի» հարցում:

Առաջին մարտահրավերը Վրաստանի և Ռուսաստանի միջև տարաձայնությունների սրումն է երկու հարցում, որոնք են Վրաստանի լիակատար աջակցությունն Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում և Հարավային Օսիայի Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը, ինչպես նաև Ղրիմի բռնակցումը: Չնայած պետք է նշել, որ Հարավային Օսիայի նոր ղեկավարը մայիսի 30-ին կասեցրել է Հարավային Օսիայի Ռուսաստանի կազմ մտնելու հանրաքվեի հրամանագիրը։

Երկրորդ մարտահրավերը այն է, որ Ուկրաինայի հետ պատերազմը Ռուսաստանին շեղում է երեք վիճելի տարածաշրջանների՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Լեռնային Ղարաբաղի երաշխավորի դերից, որտեղ խաղաղապահների կենտրոնացվածությունը նվազել է ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։

Երրորդ մարտահրավերը Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով Ռուսաստանի տնտեսությանը հասցված վնասն է։ Օրինակ 1998 թվականին Ռուսաստանում տնտեսական ճգնաժամից հետո Ուզբեկստանը, Վրաստանը և Ադրբեջանը դուրս եկան Հավաքական անվտանգության պայմանագրից և ընդլայնեցին համագործակցությունը ԵՄ երկրների հետ։

Չորրորդ մարտահրավերը Հայաստանում քաղաքական բողոքի ակցիաների տարածումն է և այդ երկրի անորոշ քաղաքական ապագան։ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը գիտեն, որ եթե Փաշինյանի կառավարությունը տապալվի, և ազգայնական շարժումները գան իշխանության, ապա կդադարեցվեն իրականացվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի պահանջները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները և կանգ կառնի Հայաստանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular