ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերկելը չի բացառել, որ ապագայում կարող է միջնորդ դառնալ Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցությունների համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ապագայում կարող է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում միջնորդի դեր ստանձնել․ գրում է gazeta.ru-ն։

Պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է այժմ ստանձնել այդ գործը, Մերկելը նշել է, որ այս պահին դա չի քննարկվում։

Նախկին կանցլերը նաև հիշել է, որ պաշտոնից հեռանալուց կարճ ժամանակ առաջ փորձել է ուկրաինական ճգնաժամի լուծումը գտնել, սակայն չի հասցրել։

Բացի այդ, Մերկելը չի բացառել, որ պաշտոնից իր հեռանալը, Ֆրանսիայում կայացած ընտրություննները, Աֆղանստանից ԱՄՆ զորքի դուրսբերումն ու այսպես կոչված Մինսկյան պայմանավորվածությունների կատարման գործընթացի «լճացումը» կարող էր պատճառ դառնալ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular