ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Աբրահամն իր կարիերայի և բռնցքամարտից հետո կյանքի մասին

ՍՊՈՐՏ

Allboxing.ru-ն գրում է, որ երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն 42-ամյա Արթուր Աբրահամը Վիկտոր Յալիմովի բռնցքամարտի ստուդիայի հետ ունեցած երկարատև հարցազրույցում պատմել է, թե ինչպես է որոշել տեղափոխվել Գերմանիա և սկսել այնտեղ հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգում իր հայրենիք Հայաստանում կարճատև սիրողական բոքսի կարիերայից հետո։ Նա նաև հիշել է իր ամենահիշարժան և կարևոր մենամարտերն ու մրցակիցներին և ասել, որ 2018 թվականին բռնցքամարտի կարիերայի ավարտից հետո բավականին գոհ է իր կյանքից։

Ավետիք Աբրահամյանը, ում պաստառների վրա և մամուլում Գերմանիայում, իսկ այնուհետև աշխարհում սկսեցին կոչվել Արթուր Աբրահամ, պրոֆեսիոնալ կարիերան սկսելուց երեք տարի անց դարձել է միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն և սկսել հիշվել Էդիսոն Միրանդայի դեմ իր մենամարտով։ Ավելի ուշ Աբրահամը բարձրացել է սուպերմիջին քաշային կարգ, որտեղ նախ անհաջողության է մատնվել այդ քաշային կարգի ուժեղագույն բռնցքամարտիկներ Անդրե Ուորդի և Կարլ Ֆրոչի հետ մենամարտերում, բայց հետո նվաճել է չեմպիոնի կոչումը երկրորդ քաշային կարգում։

Տասնհինգ տարվա ընթացքում պրոֆեսիոնալ ռինգում Արթուր Աբրահամը անցկացրել է 53 մենամարտ և տարել 47 հաղթանակ, որից 30-ը՝ նոկաուտով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular