ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց մարտունակ բանակի Հայաստանը որեւէ ապագա չի կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմից 1.5 տարվա ընթացքում այս իշխանությունը շարունակում էր մեր ժողովրդին խաբել, որ ինքը մեզ տանում է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի ճանապարհով: Այս մասին այսօր` հունիսի 18-ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Մի քանի օր առաջ իշխող քաղաքական ուժի ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանը ոչնչացնողների թիվը շատ ավելի շատ էր, քան կարելի էր պատկերացնել: Իհարկե, նա շարունակում էր պնդել, որ Հայաստանը եւ իր ղեկավարած կառավարությունը շարունակում է շարժվել խաղաղության օրակարգով, միաժամանակ ասելով, որ որեւէ մեկը երաշխիք չունի, որ այս օրակարգով շարժվելու պարագայում պատերազմ չի լինի: Պատերազմից 1.5 տարվա ընթացքում այս իշխանությունը շարունակում էր մեր ժողովրդին խաբել, որ ինքը մեզ տանում է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի ճանապարհով, իսկ այսօր մեզ բոլորիս բացահայտ ասում է` գիտեք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որեւէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ կլինի: Ավելին, նրա ողջ հռետորաբանությունը ուղղված էր նրան, որ գիտեք` մեր թշնամիները շատ են, մեզ ոչնչացնողները շատ են, եւ մենք որեւէ երաշխիք չունենք, որ խաղաղությունը կպահպանվի: Երբ հետպատերազմյան շրջանում ես եւ ռազմական ոլորտի մասնագետները ասում էին, որ բանակը պետք է զինել, իշխանությունը իր ողջ ռեսուրսը դրած, ասում էր, որ ընդդիմությունը մեր երկիրը տանում է նոր պատերազմի, նոր արկածախնդրության, սակայն մեր նպատակն այն է, որ մեր երկիրը կարող ենք տանել խաղաղության այն ժամանակ, երբ ունենանք հզոր, ուժեղ անվտանգության համակարգ: Մեր պաշտպանվածությունը կարող ենք մեծացնել, պատերազմը կանխել  կամ ժամանակին դադարեցնել, եթե նույնիսկ տեղի ունենա միայն այն ժամանակ երբ մեր երկիրն ունենա ուժեղ, մարտունակ բանակ»,-ասաց նա:

Աբրահամյանի խոսքով` այս  իշխանությանը հեռացնելուց հետո իրենց առաջնային խնդիրն է դառնալու բանակի մարտունակության վերականգնումը, բանակի երբեմնի հեղինակության վերականգնումը:

Պատգամավորը հայտարարեց, որ եւ Փաշինյանի եւ հանրապետության նախագահի խոսքերում ոչ մի ափսոսանք չկա այն հարցում, որ պատերազմը կարող էին շուտ կանգնեցնել, քանի որ մարդու կյանքը նրանց  համար որեւէ արժեք չունի:

«Առանց մարտունակ բանակի Հայաստանը որեւէ ապագա չի կարող ունենալ: 2018 թվականից աստիճանաբար մեր զինված ուժերը դուրս են եկել ռելսերից, չեն ընթանում իրենց բնականոն հունին, եւ մենք սա վերադարձնելու ենք իր բնականոն հուն: Զինվորականը պետք է ապրի միջինից բարձր, ծառայությունը պետք է լինի գիտակցված,  այս ուժերի հեռացման պարագայում մենք ունենք զինված ուժերի մարտունակության բարձրացման եւ մոդեռնիզացման հնարավորություն մենք ունենք»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular